Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Հայ սոցիոլոգ. Ծնողները պետք է խթանեն, որպեսզի երեխաներն իրենց էներգիան քաղաքակիրթ մեթոդներով իրացնեն

Հայ սոցիոլոգ. Ծնողները պետք է խթանեն, որպեսզի երեխաներն իրենց էներգիան քաղաքակիրթ մեթոդներով իրացնեն

Հայաստանի մայրաքաղաքը համարվում է աշխարհի ամենաօրինապաշտ բնակավայրերից մեկը: Այս մասին դեկտեմեբրի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, արտասահմանցի հյուրերը զարմանում են Երեւանում անվտանգության մակարդակի վրա:

 

Անդրադառնալով անչափահասների կողմից կատարված հանցագործություններին, Ադիբեկյանը նշեց, որ գոյություն ունի «մանկական վանդալիզմ» հասկացությունը, որը ենթադրում է խմբակային հարձակում, որը չունի կոնկրետ նպատակներ: «Դա ծառայում է նրանց էներգիայի իրացմանը: Շատ հաճախ այդպիսի դեպքերում, հանցագործների գործողություններն ու վերջնական նպատակներն անհամեմատելի են լինում»,-ասաց նա:

 

Սոցիոլոգի խոսքով, եթե ծնողները չեն կարողանում խթանել, որ երեխաներն իրենց էներգիան իրացնեն քաղաքակիրթ մեթոդներով, դա անկասկած, կհանգեցնի վանդալիզմի: Նա նաեւ հավելեց, որ մարդու սոցիալիզացիայի գլխավու փուլերից մեկը «հերոսացման» փուլն է, երբ երեխան անբարենպաստ սոցիալական պայմանների ազդեցության ներքո գնում է հանցագործության կամ դառնում մեծերի հանցագործ խմբերի  զոհը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ