Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Դեռահասները հատկապես ծնողի ուշադիր վերաբերմունքի կարիք ունեն. սեքսապաթոլոգ

Դեռահասները հատկապես ծնողի ուշադիր վերաբերմունքի կարիք ունեն. սեքսապաթոլոգ

Դեռահասային տարիքը նախևառաջ որոշ չափով ճգնաժամային տարիք է, քանի որ դեռահասները գտնվում են անցումային տարիքում՝ թե՛ հոգեբանական, թե՛ սեռական առումով և հատկապես ծնողների ուշադիր վերաբերմունքի, նրանց հոգատարության կարիք ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

 

«Փոխվում է մարդու ներաշխարհը՝ անցում կատարելով մեկ աստիճան բարձր՝ ավելի հասուն աստիճանի, անձի ներաշխարհն արդեն փոխվում է՝ հատկապես այն առումով, որ սկսում է աշխարհին նայել այլ աչքով: Նրանց առաջին հերթին պետք է քաջալերում, ուղղորդում՝ թե՛ ընտանիքի անդամների կողմից, թե՛ հասարակության: Մենք նկատում ենք, որ դեռահասներն այդ տարիքում՝ մասնավորապես մինչև 16 տարեկան հասակը, դառնում են ԶԼՄ-ների գերին: 

 

Գաղտնիք չէ, որ այդ տարիքին բնորոշ է հետաքրքրասիրությունը, մասնավորապես սեռական կյանքի վերաբերյալ, և ձգտումը այդ ամենը ձեռք բերել ու իմանալ` հանգեցնում է նրան, որ ունենում ենք մի քիչ ծայրահեղացված վիճակ՝ դեռահասի դեռևս չձևավորված հոգեբանական մտածելակերպ, անկայուն ներաշխարհ: Շատ դեպքերում ինֆորմացիայի կույտը հանգեցնում է նրանց մոտ որոշակի ներքին կոնֆլիկտների: Երբեմն նրանք ունենում են ոչ միայն դեպրեսիա, այլ նաև ագրեսիվ վարքագծի ձևավորում: Մեր դեռահասների զգալի մասի մոտ նկատվում է ոչ ադեկվատ վարքագիծ, որը շատ հաճախ դրսևորվում է ագրեսիվ պահվածքով»,- ասաց սեքսապաթոլոգը:

 

Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան Շուշան Անդրեասյանը, անդրադառնալով դեռահասների խնդիրներին, խոսեց դրանց առաջացման պատճառների մասին. «Իսկապես դեռահասների հոգեկանը կրում է մեծ փոփոխություն: Անձը ունի իրեն նոր կերպարի մեջ տեսնելու, գտնելու, հասկանալու խնդիր: Նա պետք է հասկանա` ինչ է կատարվում մեծ աշխարհում:

 

Զգայուն լինելով նրանք կարիք ունեն հասկանալու` ով են իրենք և ԶԼՄ-ների օգնությամբ հասկանալու ճանապարհով կարող են փորձել նույնականացնել իրենց որոշ կերպարների հետ: Իրենց նմանեցնում են աստղերի, բայց չնմանվելու դեպքում դա բերում է լարվածության, դեպրեսիվ վիճակի: Նման դեպքերում նրանց մոտ առաջանում է անլիարժեքության բարդույթ: Այս տարիքում դեռահասները կարող են դրսևորել կամ շատ վառ արտահայտված սեռականություն կամ ընդհակառակը` նման դրսևորումներ ընդհանրապես չլինեն: Բայց երկու դեպքերն էլ խոսում են այն մասին, որ ինքն իրեն չի կարողանում ընկալել այնպիսին, ինչպիսին որ կա»:

 

Վրեժ Շահրամանյանը նշեց նաև, որ շատ հաճախ ծնողներն իրենց դիմում են այն հարցերով, որ երեխայի մոտ սկսել է սեռական զարգացումը, նկատում են սեռական վարքագծի դրսևորումներ. «Դիմում են պահանջով, որպեսզի մենք սաստենք այդ ամենը՝ համարելով, որ սեռականության դրսևորումները հիվանդագին են: Թյուրիմացաբար դիմում են մեզ՝ մտածելով, որ մենք էլ պետք է այդ ամենին դեմ գնանք: Դեռահասի մոտ նման փոփոխությունները պահանջում են ծնողի ադեկվատ մոտեցում: Ոչ թե ծնողը պետք է սաստի սեռականության բոլոր դրսևորումները դեռահասի մոտ, այլ ըմբռնումով մոտենա, որ իր երեխան աճում է և զարգանում: Այդօրինակ բոլոր դրսևորումները, որ ծնողը նկատում է՝ օրինաչափ են և տարիքին համահունչ»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ