Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Հոգեբան. Սեռահասունացման գործընթացում պատանիները փորձում են իրենց տարբեր դերերում գտնել

Հոգեբան. Սեռահասունացման գործընթացում պատանիները փորձում են իրենց տարբեր դերերում գտնել

Սեռահասունացման գործընթացում պատանիները փորձում են իրենց տարբեր դերերում գտնել, ինչը հետագայում օգնում է կողմնորշվել սեռական ուղղվածության հարցում։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին հայտնել է հոգեբան Սուսաննա Անդրեասյանը։

 

Սուսաննա Անդրեասյանը բնական է համարում 16-22 տարիքային խմբի դեռահասների՝ իրենց տարբեր դերերում փորձելու ձգտումը։

 

Հոգեբանը որպես օրինակ նշել է մկների վրա կատարած գիտափորձը, որը ցույց է տվել, որ սեռական հասունացման շրջանում քրոմոսոմները կարող են նույնասեռականության հակումներ խթանել։

 

Հանդիպման մեկ այլ մասնակից՝ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, նշել է, որ այս խնդրի վերաբերյալ 20-ից ավելի տեսություններ կան, բայց ոչ մեկը դեռ չի ապացուցել, որ նույնասեռականությունը հիվանդություն է։

 

Լրագրողների հարցին՝ ինչպիսին պետք է լինի նման խնդիր ունեցող երեխաների նկատմամբ հանրության վերաբերմունքը,  Սուսաննա Անդրեասյանը պատասխանել է. «Հանրությունը տարբեր մարդկանցից է կազմված, եւ յուրաքանչյուրի վերաբերմունքը նման երեխաների հանդեպ անհատական է, այնուամենայնիվ, դեռահասն ինքը պետք է որոշի՝ ինչ է ուզում կյանքից»։

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ