Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Կրծքի կաթի 100 բաղադրիչներ հնարավոր չէ ներառել խառնուրդում

Կրծքի կաթի 100 բաղադրիչներ հնարավոր չէ ներառել խառնուրդում

 

Կրծքի կաթին համարժեք փոխարինող գոյություն չունի: Մանկական խառնուրդ արտադրողների այն բոլոր հայտարարությունները, որ իրենց արտադրանքը համարժեք է մայրական կաթին կամ որոշ դեպքերում գերազանցում է այն, անհիմն են:

 

Վերջին հետազոտությունների ժամանակ մասնագետները պարզել են, որ կրծքի կաթը ներառում է հարյուր բաղադրիչներ, որոնք հնարավոր չէ վերարտադրել խառնուրդների մեջ: 

 

Արհեստական կերակրման կողմնակիցները պնդում են, որ որոշ ցուցանիշների համաձայն՝ խառնուրդները գերազանցում են կրծքի կաթը, օրինակ՝ սպիտակուցների, երկաթի, որոշ վիտամինների և միներալների քանակով: Չնայած որ սպիտակուցներով և երկաթով կրծքի կաթը, իրոք, հարուստ չէ, այն համեմատաբար ավելի լավ է մարսվում, իսկ գերվիտամինացումը երբեմն կարող է վնաս հասցնել երեխայի առողջությանը: 

 

Ինչպես նաև ներկայումս մանկական արհեստական կերերը զիջում են կրծքի կաթին լակտոզայի քանակով, որը օգնում է ուղեղի զարգացմանը: 

 

Եվ ամենակարևորը՝ հենց այն հակամարմինները, որոնք կան կրծքի կաթի մեջ, պաշտպանում են երեխային հիվանդություններից, և, ցավոք, դրանք արհեստական խառնուրդների մեջ վերարտադրվել չեն կարող:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ