Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ծնողները պետք է բացատրեն երեխաներին, թե նրանց ինչ է սպասվում համացանցում

Ծնողները պետք է բացատրեն երեխաներին, թե նրանց ինչ է սպասվում համացանցում

 

Մի քանի տարի է` աշխարհի բոլոր երկրները ամենաբարձր մակարդակով քննարկում են համացանցում երեխաների անվտանգության ապահովման խնդիրը: Տեխնոլոգիական ընկերությունները ևս փորձում են նպաստել այս խնդրի լուծմանը: Հիմա ծնողական վերահսկողության սեփական միջոցներ են առաջարկում հակավիրուսներ արտադրող ընկերությունները, կապի օպերատորներն ու պրովայդերները:

 

«Կասպերսկու լաբորատորիայի» տվյալներով` Ռուսաստանում ծնողական վերահսկողության միջոցների արտադրությունը համապատասխանում է համաշխարհային միտումներին: «Մեծահասակների համար» նախատեսված ռեսուրսներ մուտք գործելու նկատմամբ արգելքը գործել է 42,45% դեպքերում: Սոցցանցերի վիճակագրությունը 19,06% է:

 

BFM.ru-ին «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքների և ծառայությունների զարգացման տնօրեն Պյոտր Մերկուլովն ասել է, որ արգելքները կամ «ծնողական վերահսկողության» ծրագրերի ստեղծումը չեն նշանակում, որ դրանք փրկում են բոլոր չարիքներից: 

 

Նա ասել է, որ երեխայի` համացանցից օգտվելու բացասական հետևանքների ավելացող բազմազանությունը մեծ խնդիր է: Օրինակ` սոցցանցերոմ նրա ընկերները կարող են ընդհանրապես այն չլինել, ինչ ներկայանում են: Կամ հնարավոր է` «երեխան համացանցում գտնի մեծահասակների համար նախատեսված կայքեր, կամ փողով խաղեր: Սակայն հիմնական խնդիրն այն է, որ չնայած գիտակցությանը, որ հնարավոր է սահմանափակել հասանելիությունն ինչ-որ ռեսուրսների, դժվար է կառավարել իրավիճակը. այն մշտապես փոփոխվում է»:

 

«Օրինակ` երեխային համացացնցից օգտվել արգելելը կարող է գժտությունների հանգեցնել ընտանիքում»,- ասել է նա` հավելելով, որ համացանցի վտանգներից են ոչ միայն փողով խաղերը կամ պոռնոնյութերը, այլև անհայտ է, թե ում հետ է շփվում երեխան:

 

Մերկուլովը նաև նշել է. «Մենք` որպես ընկերություն պետք է ծնողներին պայքարի գործիք տրամադրենք, սակայն մենք չենք կարող նրանց թելադրել, թե ինչպես դաստիարակեն երեխաներին: Մենք նաև կարող ենք որոշակի հավելվածներ առաջարկել, որոնք կօգնեն իմանալու, թե ինչով է զբաղված երեխան համացանցում»:

 

Սակայն մասնագիտացված կայքերում պետք է ծնողներին մոտավորապես հետևյալն ասվի. «Նախքան ինչ-որ նման բան ներբեռնելը բացատրեք ձեր երեխաներին, որ չեք ցանկանում վերահսկել նրանց, սակայն ուզում եք օգնել նրանց և պաշտպանել վտանգներից»:

 

Երբեմն այսպիսի երկխոսություններն ավելի կարևոր են, քան ծնողական վերահսկողության ծրագրերը: Այն հնարավորություն է տալիս հսկողությունն ընդունելի դարձնել երեխայի համար:

 

Ըստ նրա` ծնողական վերահսկողության ծրագրերն ինչ-որ բան արգելելու համար չեն, դրանք երեխայի ուսուցման համար են: Եվ այստեղ տեխնոլոգիայի դերը շատ փոքր է: Մեծ մասը երեխայի և ծնողի փոխհարաբերություններն են: Ծնողները պետք է բացատրեն երեխաներին, թե որքանով հաճելի կամ տհաճ կարող է լինել շփումը համացանցի միջոցով, կամ կայքեր այցելելը: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ