Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Անտեսված երեխաներին հասուն տարիքում կաթված է սպառնում

Անտեսված երեխաներին հասուն տարիքում կաթված է սպառնում

Մեծահասակների կողմից երեխաներին անտեսելը կարող է նրանց կաթվածի հասցնել մի քանի տասնամյակ անց: Ռիսկն այս դեպքում գրեթե 3 անգամ աճում է: Մարդիկ, որոնք մանուկ հասակում քիչ են արժանացել ուշադրության և ծնողների զգացմունքային վերաբերմունքին, ավելի հաճախ են կաթված ստանում հասուն տարիքում, պարզել են ամերիկյան մասնագետները Չիկագոյի համալսարանական բժշկական կենտրոնից,հաղորդում է Daily Mail-ը:

Հետազոտությանը մասնակցել է 55 տարեկանից բարձր ավելի քան հազար մարդ: Նրանց հարցրել են մանկության շրջանում հարազատների հետ հարաբերությունների մասին, և այն մասին, թե արդյոք նրանք մանկության կամ պատանեկության ժամանակ էմոցիոնալ բռնության ենթարկվել են մեծահասակների կողմից: Վիճակագրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր ասել էին, որ անտեսված են եղել ծնողների կողմից վաղ հասակում,կաթվածի ախտորոշումը գրեթե 3 անգամ ավելի հաճախ է, քան նրանց մոտ, ովքեր նման խնդիրներ չեն ունեցել:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ