Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երկար ժամանակ հեռուստացույց նայող երեխաների խոսքը լավ չի զարգանում. թերապևտ

Երկար ժամանակ հեռուստացույց նայող երեխաների խոսքը լավ չի զարգանում. թերապևտ

Հեռուստացույց դիտելը ազդում է երեխաների թե՛ ֆիզիկական զարգացման վրա, թե՛ հոգեբանական: Այս հանգամանքը Tert.am-ի հետ զրույցում նշեց թերապևտ Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով լրատվական կայքերից մեկում հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն ուսումնասիրությանը, ըստ որի, Հայաստանում երեխաների 36%-ը 4 ժամից ավելի դիտում է հեռուստացույց: Նա նշեց, որ թեև դժվար է ասել, թե որ տարիքում որքան ժամ է կարելի հեռուստացույց նայել, բայց որ 4 ժամը անթույլատրելի է, միանշանակ է:

«Կենտրոնացած էկրանի նկարներին նայելուց հետո երեխան կարող է դառնալ ագրեսիվ: Այն ազդում է աչքերի, գլխուղեղի աշխատանքի վրա: Երեխան չի կարողանում լավ կենտրոնանալ, չի կարողանում ինքնուրույն մտածել, մտածում է միայն հեռուստացույցի մատուցածի ձևով, ինքնուրույն մտքեր չի կարողանում արտահայտի»,-ասաց նա և ընդգծեց, որ երկար ժամանակ հեռուստացույց նայող երեխաների խոսքը լավ չի զարգանում:

Բժիշկը ընդգծեց, որ պետք է միշտ վերահսկել այն, թե ինչ են նայում երեխաները:

«Արեգնազան» կրթահամալիրի համահիմնադիր, մանկավարժ Արա Աթայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վերոնշյալ տվյալները թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության տեսանկյունից ոչ միայն մտահոգիչ են, այլև աղետալի:

«Եթե դրան ավելացնենք, որ մնացած ժամերի զգալի մասն էլ գնում է համակարգչի կամ բջջային հեռախոսի հետ որևէ գործունեություն ծավալելով՝ հիմնականում անիմաստ, ապա տվյալները էլ ավելի մռայլ են դառնում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես պետք է պայքարել սրա դեմ կամ կազմակերպել երեխայի առօրյան նրան հեռուստացույցից ու համակարգչից հեռու պահելու համար, նա պատասխանեց.


«Առաջին հերթին պետք է ծնողների հետ աշխատանք տանել, որի արդյունքում ծնողները ավելի ու ավելի գիտակից կդառնան այդ ոլորտում: Սրա դեմ ծնողները չեն կարող պայքարել, քանի որ նրանք հաճախ համարում են, որ երեխային զբաղեցնելու լավագույն ձևերը համակարգիչն ու հեռուստացույցն է: Մյուս կողմից անհրաժեշտ է կրթահամակարգի արմատական փոփոխություններ, որոնք համակարգի ամբողջ ուղղվածությունը կշրջեն դեպի ստեղծագործական կողմը»,-ասաց նա:

Ըստ Արա Աթայանի ծնողների հետ աշխատանքը պետք է իրականացնեն գրագետ մանկավարժները, որոնց պակասը, ըստ Աթայանի, զգացվում է դպրոցներում: Նա ընդգծեց, որ բուհերը ևս անելիքներ ունեն այս հարցում, քանի որ հենց ուսանողներն են ապագա ծնողները:

Արա Աթայանը նշեց, որ հարցին որոշակիորեն լուծում տալու համար իրենք դպրոցում կազմակերպում են արտադասարանական միջոցառումներ, բացում մշակութային խմբակներ, ինչպես նաև փորձում տնային առաջադրանքները հնարավորինս ստեղծագործական բնույթի դարձնել, ինչը երեխաների մեջ տնային առաջադրանքների հանդեպ ֆոբիայի փոխարեն առաջացնում է ոգևորություն:

Թերապևտ Աննա Գրիգորյանը ևս ընդգծեց, որ անհրաժեշտ է երեխային զբաղեցնել խաղերով, տաք եղանակին թույլ տալ նրանց բակ իջնել, տանել սպորտային ու մշակութային ակումբներ: «Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան զարգանա և ոչ թե բթանա»,-ասաց նա:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ