Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ինքնասպանության կանխարգելման համար աշխատանք է պետք նաև ծնողների հետ

Ինքնասպանության կանխարգելման համար աշխատանք է պետք նաև ծնողների հետ

Ինքնասպանությունների թիվը հակադարձ համեմատական է  հասարակության ինտեգրված լինելու հանգամանքի, սոցիալական ավելի սերտ կապերի և միմյանց աջակցություն ցուցաբերելու միտումների հետ: Այսօր տեղի ունեցած «Ինքնասպանություն. ինչպես չհատել սահմանը» խորագրով Երևան-Մոսկվա- Աստանա-Կիև-Քիշնև տեսակամուրջի ժամանակ ասաց ՀՀ-ի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը և հավելեց.

«Յուրաքանչյուր ազգ, դավանանք, մշակույթ ունի իր վերաբերմունքն ինքնասպանության նկատմամբ, և հայկական իրականության մեջ ամուր ընտանիքն ու հասարակության փոխօգնությունը մշտապես կանխարգելում էին ինքնասպանության դիմելու որևէ ցանկությունները»:

Ըտս Գևորգ Պողոսյանի`Հայաստանում դեռ չկա սուիցիդագետի մասնագիտություն որպես այդպիսին, քանի որ նախկինում չկար նաև նման խնդիր, սակայն վերջին տարիների ընթացքում երեխաների շրջանում ինքնասպանությունների թվի փոփոխությունը ստիպում է արդեն լրջորեն զբաղվել այդ հարցով:

«Դեռահասների շրջանում ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետության վրա կարող է ազդել հասարակության ներսում շփումների, փոխօգնության ավելացումը, սոցիալական վիճակի բարելավումը», -  հայտնեց նա սուիցիդալ ռիսկերի նվազեցման վերաբերյալ իր կարծիքը:

Տեսակամուրջի մյուս մասնակից` ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն էլ, հավելելով իր գործընկերոջը, նշեց, որ հայ ծնողներն ավանդաբար շատ ուշադիր են իրենց երեխաների նկատմամբ և խնամում են  այնպես, որ ինքնուրույն կյանքի վերջիններս շատ ուշ են անցնում:

 «Դա ունի նաև իր բացասական կողմը, քանի որ մարդը շատ ուշ է դառնում ինքնուրույն», - նշեց նա, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ բջջային հեռախոսների և սոցցանցերի տարածված լինելու պարագայում ծնողները չեն կարող հետևել, թե ում հետ են շփվում երեխաները, վերահսկեն նրանց միջավայրը:

Ըստ Ավանեսյանի` դեռահասների շրջանում ինքնասպանությունների թվի նվազման վրա կարող է ազդել  սոցիալ-հոգեբանական դաստիարակության վրա շեշտ դնելը, շփման մշակույթի ձևավորման վրա ուշադրություն դարձնելը և ամենակարևորը` ընտանիքում նորմալ մթնոլորտի ձևավորումը:

Իր հերթին  ՌԴ առողջապահության նախարարությանն առընթեր Մոսկվայի հոգեբուժության ԳՀԻ սուիցիտոլոգիայի բաժնի վարիչ Եվգենի Լյուբովը նշեց, որ ինքասպանությանը դիմելու ցանկությունը կանխելու համար պետք է փոխել երեխայի շուրջ հասարակական մթնոլորտը, ավելի շատ ուշադրություն դարձնել նրան, փորձել միասին լուծել նրան հուզող խնդիրները:

Լյուբովի ներկայացրած ուսումնասիրության համաձայն ավելի շատ խոցելի են մարզերի բնակիչները, մանավանդ` գյուղական համայնքներից: Ըստ նրա` այդ շրջաններում  տղամարդիկ ավելի հակված են ինքնասպանության, քան  քան կանայք: Հիմնական դրդապատճառներից նա հիշատակեց սոցիալ – տնտեսական վիճակը, ինչպես նաև բարդ փոխհարաբերություններն և չհասկացված լինելը հասարակության, հասակակիցների կողմից: Բանախոսը հատուկ շեշտեց նաև  ոչ պատշաճ ուշադրությունն ընտանիքներում:

Տեսակամրջի մյուս մասնակից` Վ.Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության գիտական կենտրոնի մանկական և դեռահասների տարիքի լաբորատորիայի ղեկավար Ելենա Դոզորցևան իր հերթին տեսակետ հայտնեց, որ ապահով ընտանիքներում երեխաների մոտ սուիցիդալ տենդենցներն ավելի շատ են, քան անապահով:

«Միշտ չէ, որ ապահով և բարեկեցիկ ընտանիքն այդպիսին է նաև ներքուստ: Ծնողներն ամբողջ իրենց ուժերը կենտրոնացնում են աշխատանքի վրա և քիչ են շփվում իրենց երեխաների հետ` թողնելով նրանց միայնակ` իրենց խնդիրների հետ: Նման երեխաներն ավելի զգայուն են և էմոցիոնալ, ավելի դժվար են ադապտացվում հասարակության, իրենց հասակակիցների հետ», - ասաց բանախոսը:

Ելենա Դոզորցևայի կարծիքով` Ռուսաստանի դպրոցներում մանկական ինքնասպանությունների կանխարգելման մասնագետները, որոնք կհայտնվեն առաջիկայում, պետք է աշխատեն ոչ միայն երեխաների, այլ` նաև ծնողերերի հետ:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. zhaba.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ