Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երկար ժամանակ հեռուստացույցի առջև անցկացնելն ազդում է երեխաների ֆիզիկական առողջության վրա

Երկար ժամանակ հեռուստացույցի առջև անցկացնելն ազդում է երեխաների ֆիզիկական առողջության վրա

Կանադացի փորձագետների երկարամյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆիզիկական առողջությունը պահպանելու համար պետք է հետևել, որ երեխաները վաղ տարիքում հեռուստացույցի առջև անցկացնեն օրվա ընթացքում երկու ժամից ոչ ավելի: Այն երեխաները, ովքեր երկուսից չորս տարեկանում երկար ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առջև, վտանգ կա, որ տասը տարեկանում կունենան հաստ գոտկատեղ:

Կանադացի փորձագետները ուսումնասիրության ժամանակ դիտարկել են 1314 երեխաների շրջանում ֆիզիոլոգիական փոփոխությունները: Ըստ ուսումնասիրության, շաբաթական 18 ժամ անցկացնելով հեռուստացույցի առջև, ազդում է երեխաների ֆիզիկական առողջության վրա, բայց դա անմիջապես չի զգացվում: 10 տարեկանում երիտասարդ հեռուստադիտողի գոտկատեղը ավելացած է լինում միջին 7,6 մմ-ով:

Հետազոտողներից մեկը նշել է, որ կյանքի վաղ էտապում բավականին երկար ժամանակ հեռուստացույց դիտելը բերում է ճարպակալման, որը վերջին տասնամյակում բժիշկների ամենակարևոր խնդիրներից մեկն է: Այս մասին հրապարակվել է BioMed Central-ում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ