Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Սեռական դաստիարակության բացակայությունը ապագայում կարող է լուրջ շեղումների առաջ կանգնեցնել մարդկանց

Սեռական դաստիարակության բացակայությունը ապագայում կարող է լուրջ շեղումների առաջ կանգնեցնել մարդկանց

Սեռադաստիարակության բացակայությունը կարող է վատ անդրադառնալ մարդու ամբողջ կյանքի վրա:  Ասուլիսում այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը:

Նա միաժամանակ ասաց, որ ամենապատասխանատուն սեռական հասունացման շրջանն է` սկսած 12-ից մինչև 18 տարեկան, այդ շրջանում է բոլորից շատ հոգեկան, ֆիզիկական, սեռական փոփոխություններ տեղի ունենում դեռահասների օրգանիզում ու եթե ինչ-որ բաց թողնվի, ապագայում սեռական մեծ խնդիրների առջև պետք է կանգնեն:

«Սեքսուալ Առողջապահության» ՀԿ տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կլինիկայի բժիշկ Ռուզաննա Ազատյանն էլ ընդգծեց, որ չիմանալը, սեռական դաստիարկության բացակայությունը կամ սխալ դաստիարակությունը տվյալ մարդկանց լուրջ շեղումների առջև կարող է կանգնեցնել: «Հիմա կանայք ու տղամարդիկ շատ են գալիս, ովքեր ինչ-որ տեղ ինչ-որ բան են կարդացած լինում, որը հնարավոր է սխալ թարգամանված լինել կամ ճիշտ չընկալել, ու կանգնած են լինում սեռական մեծ պրոբլեմի առաջ: Ավելի լավ է ոչինչ չիմանալ, քան իմանալ` կիսատ-պռատ»,- ընդգծեց Մ. Զաքարյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ