Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Փորձագետ. Առողջ աշակերտների միջավայրում աուտիզմով հիվանդ երեխայի հետ աշխատելն անհնար է

«Անհրաժեշտ է, որ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները հաճախեն դպրոց և շփվեն իրենց հասակակիցների հետ, այլ ոչ թե մնան տանը», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը: Նրա խոսքով` պետք է առանձնացնել ֆիզիկական խնդիր ունեցող սահմանափակ հնարավորություններով երեխաների և մտավոր ունակության խնդիր ունեցողների կրթական ծրագրերը, քանի որ առաջին դեպքում նրանք միայն ֆիզիոլոգիական պատճառներով են առանձնանում դասընկերներից, բայց նորմալ ընկալում են դասավանդվող նյութը, իսկ երկրորդ դեպքում անհրաժեշտ է համախատասխան մասնագետների առկայությունը և հոգածությունը:

«Աուտիզմով հիվանդ երեխաների համար կա հատուկ դպրոց: Իմ կարծիքով, ավելի լավ կլինի, որպեսզի այդ երեխաները հենց այդ դպրոց հաճախեն, որովհետև այդտեղ մասնագետները նախապատրաստված են աշխատելու հենց այդ երեխաների հետ: Աուտիզմով հիվանդ երեխաներն ունեն իրենց ներքնաշխարհը և շատ դժվար են կապ ստեղծում իրենց դասընկերների, ուսուցիչների հետ: Դրա համար ուսուցիչը պետք է շատ լավ պատրաստված լինի տվյալ երեխայի հետ աշխատելու, իսկ մանկավարժը չի կարողանա դասաժամի ընթացքում իր ուշադրությունը կենտրոնացնել և´ այդ երեխայի, և´ մյուս բոլոր երեխաների նկատմամբ», - ասաց ծրագրի ղեկավարը:

Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս` ֆիզիոթերապևտ Արմինե Գրիգորյանը, ի հավելումն Ռուզաննա Սարգսյանի ասածի, նշեց, որ աուտիզմով հիվանդ երեխաները ևս տարբերվում են միմյանցից:

«Կան ագրեսիվ աուտիկներ, կան պասիվ աուտիկներ: Ագրեսիվների հետ անհնար է ընդհանրապես աշխատել նույն դասապրոցեսում, մտավոր կապը հնարավոր չէ ստանալ: Պասիվներին դեռ որոշ ձևով հնարավոր է նստեցնել դասասենյակում, իսկ ագրեսիվը` և´ ծնողի, և´ ուսուցչի համար բավական բարդ է», - ասաց փորձագետը:

Սկզբնաղբյուր. parorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ