Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

«Հայրական ապտակը նույնպես բռնություն է երեխայի նկատմամբ»

«Հայրական ապտակը նույնպես բռնություն է երեխայի նկատմամբ»

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1954թ-ին բոլոր երկրներին կոչ արեց Երեխաների իրավունքների պաշտպանության օրը դիտարկել` որպես համաշխարհային եղբայրության, երեխաների փոխըմբռնման, բարեկեցության և առանց բռնության օր:

Եվ 1959թ-ի նոյեմբերի 20-ին Գլխավոր Վեհաժողովն ընդունեց երեխաների իրավունքների մասին հռչակագիր:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի 5 տարին չբոլորած 11 միլիոն երեխա է մահանում, տասնյակն էլ ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունի: Այդ թվերի մեջ մեղքի մեծ բաժինն ունեն ծնողների կամ այլոց կողմից երեխաների նկատմամբ իրականացված բռնությունները:

«Հայաստանում, եթե թվային արժեքներով դիտարկենք, երեխաների նկատմամբ բռնության աճի միտում կա»,-«Aysor»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցման» ծրագրի ղեկավար Անահիտ Գրիգորյանը:

Այդ աճը, սակայն, հարաբերական է և պայմանավորված է լուսաբանմամբ ու հարցի նկատմամբ մոտեցմամբ: Նրա խոսքերով` նախկինում ծնողների կողմից ծեծը բռնություն չէր համարվում և չէր արձանագրվում, արդյունքում, թվերը պակաս էին լինում: Հիմա պատկերը բոլորովին այլ է.

«Այսօր նույնիսկ հայրական ապտակ կոչվածը և դպրոցում ուսուցիչների անտարբերությունը բռնություն են համարվում: Այն ամենն, ինչը խանգարում է երեխայի բնականոն աճին` թե' ֆիզիկական, թե' հոգեկան, բռնություն է համարվում»,-ասաց Ա. Գրիգորյանը և փաստեց, որ Երեխաների իրավունքների պաշտպանության համաշխարհային ցանցի հայաստանյան մասնաճյուղի թեժ գծին զանգերը չեն դադարում: Զարմանալի է, բայց ահազանգում են հենց երեխաները, թեև, ոչ միշտ` արդարացի մեղադրանքով:

Անահիտ Գրիգորյանի խոսքերով` քիչ չեն դեպքերը, երբ զանգի հետքերով սոցիալական աշխատողի կատարած այցերը ոչ թե բռնություն են արձանագրում, այլ` պարզ, ընտանեկան անհամաձայնություն.

«Քանի որ անընդհատ խոսում ենք երեխաների իրավունքների մասին, նրանք երբեմն մոռանում են իրենց պարտականությունները և շատ հաճախ չարաշահում տրված իրավունքները»:

Եթե հայրական ապտակը համարվում է իբրև հայեցի դաստիարակության «բաղադրիչը», ապա դա` որպես բռնություն դիտարկելը հավասար է ազգային սովորույթներին դավաճանելուն: Այդուհանդերձ, Ա. Գրիգորյանը նկատեց, որ մի կողմից բացահայտվելու վախը, մյուս կողմից էլ` վերջին շրջանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների միահամուռ պայքարը ծնողներին ստիպում են հարցին ավելի գիտակից մոտենալ և վերանայել իրենց ծնողավարության հիմունքները:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ