Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Կատարելով երեխայի քմահաճույքները՝ նրան քիչ-քիչ դարձնում են ագրեսիվ. հոգեբան

Կատարելով երեխայի քմահաճույքները՝ նրան քիչ-քիչ դարձնում են ագրեսիվ. հոգեբան

Հոգեբաններն ու մանկավարժները քննադատում են այն ծնողներին, որ երեխաներին նստեցնում են հեռուստաէկրանների մոտ՝ մուլտֆիլմեր դիտելու, որպեսզի իրենք զբաղվեն իրենց գործերով։ Երեխաները, ընդօրինակելով ամենակարող հերոսներին և հաղթանակի հասնելու ճանապարհին նրանց վարքագիծը՝ դառնում են առավել ագրեսիվ։ Խնդիրը ներկայացրեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ը։

Կատարելով երեխայի քմահաճույքները՝ ծնողը նրան քիչ-քիչ դարձնում է ագրեսիվ, իսկ հետո՝ զարմանում, որ երեխան իրեն այլևս չի ենթարկվում։ «Եթե այսօր կատարեցինք քմահաճույքների մի մասը՝ ենթադրենք՝ 50%-ը, ապա վաղը պահանջելու են, որ կատարենք 100%-ը»,- նշել է Զարգացման և կիրառման հոգեբանության ամբիոնի դասախոս Զարուհի Պետրոսյանը։

Ըստ նրա՝ ճիշտ չէ նաև պարգևավճար-կոնֆետներով դասը սովորլ պարտադրելը. Դա գործուն է միայն մի կարճ ժամանակ։ «Քեզ համար այսինչ բանը կանեմ, որ սովորես [ասում են]. հաջորդ անգամ երեխայի համար եթե ծնողը նույն բանն անի, երեխան, մինևնույնն է, չի սովորելու։ Դա ամենասխալ դաստիարակությունն է»,- նշել է նա։

Առավել հայտնի մուլտարտադրող ընկերությունների մուլտերի հերոսների մեծ մասը թե արտաքուստ, թե վարքագծով բռնություն և եսապաշտություն է քարոզում։ «Իմ խնդրանքն է ծնողներին, այդքան ագրեսիվ դիսկերը ձեռք բերելու փոխարեն ավելի լավ է օգտվել մեր տիկնիկային թատրոններից, կամ գոնե՝ գնեն երեխաների համար հետաքրքրաշարժ հեքիաթներ»,- ասել է «Ֆերիթել» նախադպրոցական հիմնարկի գործադիր տնօրեն Ֆլորա Մելքոնյանը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ