Լրահոս երեխաների մասին
Երեխային պատժելու ամենագործուն միջոցն անտարբերությունն է. հոգեբան
Երեխային պատժելու ամենագործուն միջոցն անտարբերությունն է, բացարձակապես արդյունք չի տալիս խփելը, գոռգոռալը, վախեցնելը. այդ մասին նշեց հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը՝ հյուրընկալվելով Հ1 հեռուստատեսության «Բարև, մենք ենք» հաղորդմանը։
Վախեցնելը, ըստ նրա, նևրոտիկ բնավորություն ձևավորելու լավագույն միջոցն է. «Տագնապ, սթրես ես առաջացնում. ավելի լավ է խփես, քան դա անես»,-ասաց նա։ Անդրադառնալով «մեշոկ պապի, գայլ, արջ կանչելու, քեզ կփակեմ, կսրսկեմ» դաստիարակության ինստիտուտին՝ նա ասաց, որ այն որևէ խնդիր չի լուծում, սակայն նյարդային խնդիրներ առաջացնում է։
Պատժի մեխանիզմներից օգտվող ծնողներին հոգեբանը հիշեցրեց, որ հետագայում երեխան հնարավոր է նույն կերպ պատժի ծնողներին կամ իր կողակցին՝ ինքն էլ չգիտակցելով մանկական սթրեսի և իր վերաբերմունքի կապը։
Ըստ մասնագետի՝ խիստ բացասաբար է անդրադառնում նաև երբ ընտանիքում մեկը ինչ-որ բաներ թույլ է տալիս, մյուսն՝ արգելում, կամ ինչ-որ բաներ արգելում են ծնողները, թույլատրում՝ ուրիշները։
Հոգեբանը հիշեցրեց, որ ավագ սերունդն իր կյանքի իմաստը տեսնում է թոռնիկներին դաստիարակելու, իր կյանքի փորձը փոխանցելու մեջ։ «Տատիկ-պապիկները հաճախ ինչ-որ բաներով հրապուրում են երեխաներին, որ գնան իրենց մոտ՝ «արի, քեզ էսինչը կտամ», որ իրենք դաստիարակեն նրանց»,- ասաց Սամվել Խուդոյանը։
«6.5 տարվա իմ մայրական փորձից կարող եմ ասել, որ երեխաները շատ դեպքերում շատ բան էլ հասկանում են»,- նշեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Հոգեբանի հետ համաձայնելով՝ նա ասաց, որ սկզբունքորեն չի ապտակում իր երեխային՝ փոքրիկ Գաբիին, իսկ որպես պատժիչ միջոց՝ կիրառում է սիրած զբաղմունքներից կամ խաղալիքներից ժամանակավորապես զրկելը։
«Իմ երեխան անում է այնպիսի բաներ, որ չի անում հարևանի երեխան»,- ասաց Լուիզան՝ հավաստելով, որ երեխաներն ընդօրիանկում են ծնողների վարքը։ «Շատ ինդիվիդուալ պետք է մոտենալ և մշտապես համբերել, համբերել, համբերել»,- ասաց նա։
24.10.2011 Կարդացեք նաև
12.03.2020
22.12.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ