Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

«Կուրծք ուտող երեխաները 7-ից 10 անգամ ավելի քիչ են հիվանդանում»

«Կուրծք ուտող երեխաները 7-ից 10 անգամ ավելի քիչ են հիվանդանում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկական առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը խոսեց Հայաստանում նորածիններին մինչև 6 ամսական կրծքով կերակրելու անհրաժեշտության շուրջ և նշեց, որ կրծքով կերակրմանը նպաստելը պետական մակարդակով աջակցության կարիք ունի:

«Կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է»,- շեշտեց ԱՆ պաշտոնյան և հավելեց, որ եթե ոչ մի բան չարվի և միայն ապահովվի երեխայի կրծքով կերակրումը, ապա աշխարհում մանկական մահացությունը կկրճատվի 10 տոկոսով:

Կ. Սարիբեկյանը տեղեկացրեց, որ կուրծք ուտող երեխաները 7-ից 10 անգամ ավելի քիչ են հիվանդանում և 7 անգամ ավելի քիչ են մահանում:

Հայաստանում նույնպես հետազոտություն է արվել և Կրինե Սարիբեկյանը հաղորդեց, որ ըստ հետազտության, որը կատարվել է 2 հազար երեխայի պարագայում, արձանագրվել է, որ մահացած երեխաները կրծքի կաթ են կերել մեկ ամիս, իսկ կենդանի երեխաները` 5 ամիս, մահացած երեխաների 34 տոկոսն է կրծքով կերակրվել, իսկ կենդանի երեխաների 90 տոկոսը:

Այնպես որ, բանախոսը շեշտեց, որ պետք է ամեն կերպ խրախուսվի նորածինների կրծքով կերակրելը և դրա համար պետք է բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվեն:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ