Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ծնողները պետք է աշխատեն դեռահասի կողքից քայլել՝ ոչ թե ճնշման տակ դնել նրան. հոգեթերապևտ

Ծնողները պետք է աշխատեն դեռահասի կողքից քայլել՝ ոչ թե ճնշման տակ դնել նրան. հոգեթերապևտ

Հոգեբան, հոգեթերապևտ Ռուբեն Պողոսյանն այսօր ասուլիսին անդրադարձավ դեռահասների՝ ամառային արձակուրդների ավարտից հետո դպրոց վերադառնալու խնդրին։ «Դա ևս սթրես է, սակայն ինչ-որ չափով սթրես պետք է, քանի որ այն մոբիլիզացնում է ուժերը։ Երբ, օրինակ, դպրոցականները արձակուրդի մեջ են, նրանք իրենց գործունեության համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում։ Իսկ հետո միանգամից մտնում են վերահսկողության դաշտ՝ պատասխանատվության տակ են մտնում հենց իրենք իրենք հանդեպ»,- ասաց նա։

Ըստ հոգեբանի՝ սա ներքին հակասության է բերում՝ դպրոցականին պարտադրելով անհոգ վիճակից կտրվելով՝ իր համար մշակել իր ապագայի, իր ուսման հանդեպ պատասխանատվության նորմեր։ «Ի վերջո, ուսումը երեխայի վզին փաթաթված անհրաժեշտություն է. նա պետք է անի այն, ինչը վերահսկվում է դրսից, և նրա բոլոր գործողությունները վերահսկվում են»,- նշեց նա։

Պողոսյանը ծնողներին խորհուրդ տվեց նախապատրաստել իրենց երեխաներին նոր ուսումնական տարվա գալստյանը՝ ներգրավելով նրանց հաճելի հոգսերում, ինչպես նաև այդ շրջանում անձնապես ավելի շատ կարդալ՝ մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Նա հիշեցրեց, որ հարկ է խուսափել կտրուկ հարկադրանքից՝ հատկապես դեռահասների պարագայում։

«Դեռահասի մոտ լինում են կրեատիվ ուժերի կուտակումներ, որոնք հաճախ իր իսկ կողմից դժվար են վերահսկվում։ Վերջին հաշվով, նա դեռ էքզիստենցիալ վախեր ունի՝ ի՞նչ է լինելու, ինչպե՞ս եմ ապրելու. դրանց պատասխանները նա դեռ չունի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ դա բավական փխրուն տարիք է։

«Ծնողները պետք է հնարավորինս աշխատեն դեռահասի կողքից քայլել՝ ոչ թե ճնշման տակ դնել նրան՝ աստիճանաբար տանել, խորհել, խորհրդակցել»,- ասաց Պողոսյանը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ