Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Հիմնվել է տեսություն, թե ինչպես է երեխան արտասանում առաջին բառերը

Հիմնվել է տեսություն, թե ինչպես է երեխան արտասանում առաջին բառերը

Գիտնականները եզրակացության են եկել, որ բառերի խումբը, որոնք հիշում են երեխաները, հաճախ կապված են երեխաների մոտ ոչ թե բառերի կրկնության հաճախականության հետ, այլ այն պայմանների, որոնցում դրանք արտասանվել են:
Մասնավորապես, բառերի բավականին մեծ քանակություն երեխաները հիշում են  հատկապես սկզբունքային պահերին: Հոտազոտությունը կատարվել է Թամարա Մեդինայի և դասավանդողներ Ջոն Տրոսվելլի, Լիլա Գլեիտմենի կողմից:  Նրանց  աշխատանքի արդյունքերը հրատարակվել են Գիտությունների Ազգային Ակադեմիայի Փրոսիդինգ (Proceedings) ամսագրում անցած շաբաթ:


Այս տեսությունը ենթադրում է, որ երեխաներն իրենց առաջին բառերը սովորում են ասոցացնելու միջոցով: Նրանք իրար են կապում բառեր, որոնք լսել են իրենց անմիջական միջավայրում: Ժամանակի ընթացքում երեխաները սկսում են հետևել և՛ բառերին, և՛ դրանց համապատասխանող միջավայրի տարրերին և, ի վերջո, միջավայր են ստեղծում կոնկրետ բառերի օգտագործման համար: Փարձարկումների ընթացքում` բառեր սովորելու զուգորդական տեսության աջակցությամբ, օգտագործել են բազմաթիվ նկարներ և իրեր` դրանք ցուցադրվելով երեխաներին չեզոք ֆոնի վրա զույգերով կամ փոքր խմբերով: Սակայն, իրականում բառերի կիրառման հատվածները բավականին տարատեսակ են: Նշանակում է, դրանք բոլորը սովորել պարզապես հնարավոր չէ, առավել ևս` երեխայի համար, և գոյություն ունեն  բառերը հիշելու այլընտրանքային միջոցներ: 

Սկզբնաղբյուր. Medicalxpress
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ