Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Սեքսապաթոլոգ. Սեռական դաստիարակության մասին խոսելը միայն շատ քիչ է

Սեքսապաթոլոգ. Սեռական դաստիարակության մասին խոսելը միայն շատ քիչ է

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ուսումնական հաստատություններում սեռական դաստիրակության անհրաժեշտության մասին, այն անհրաժեշտ պայման համարեց: Բանախոսն ասաց, որ հարկավոր է եթե ոչ դպրոցական, ապա բուհական ծրագրում սեռական դաստիարակության հիմունքներ դասընթացն անցկացնել:

Վ. Շահրամանյանը նշեց, որ իրենք մի շարք նախաձեռնություններով են հանդես եկել, սակայն դրանք անպատասխան են մնացել: Դրա համար, «Սոքսոլոգների ասոցիացիա»-ն սկսել է հանդիպումներ կազմակերպել տարբեր բուհերի ուսանողների, հասարակական կազմակերպությունների հետ և սկսել է հնարավորության սահմաններում ԶԼՄ-ների միջոցով ոլորտի վերաբերյալ հանրության համար կարևոր նյութեր հրապարակել:

Ինչ վերաբերում է դպրոցներում սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացներին, ապա, ինչպես բանախոսը նշեց, միշտ խնդիր է առաջանում, թե ով պետք է այդ դասընթացն անացկացնի, քանի որ համապատասխան մասնագետներ չկան: «Մենք առաջարկեցիք, որ կենսաբանության մասնագետները վերապատրաստում անցնեն, որ կարողանան հնարավորինս մատչելի ու ճիշտ մատուցեն նյութը: Ասեմ, որ մի քանի դպրոցներում նման փորձ արել ենք, ու պատկերը հուսադրող չէ»,-ասաց նա:

Սեքսապաթոլոգը նշեց, որ աշակերտների շրջանում կատարած հարցումներից պատզվել է, որ սեռական կյանքի մասին տեղեկատվություն նրանք ստանում են կամ փողոցից, կամ համացանցից:

Շահրամանյանը նշեց, որ իրենց ասոցիացիան հայալեզու կայք է ստեղծել. www.sexology.am, որտեղ փորձել են թեմայի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ներկայացնել: Սակայն, ըստ մասնագետի, դա շատ քիչ է, հարկավոր է ծրագիր հաստատել, ձեռնարկներ կազմել, որտեղ ներկայացվող տեղեկատվությունը հարմարեցված կլինի Հայաստանին:

Ի վերջո, մասնագետը հավաստեց, որ սեռական դաստիարակության մասին խոսելը միայն շատ քիչ է, հարկավոր է մի շարք նրբություններ հաշվի առնել:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ