Բոլոր հոդվածները
| Սկիզբ | Վերջ | |
Առողջությունն ամենաթանկ ժառանգությունն է:
NN 4
Առողջությունը` պտուտակներ են, որոնց հեշտ է պտտել:
Գեորգի Ալեքսանդրով
Առողջությունը միակ բարիքն է, որը յուրաքանչուրը խլում է ինքն իրենից:
Միքայել Մամչիչ
Նա է առողջությունը, երբ հոգու համար մարմնում հեշտ է և ընդարձակ:
Ռավիլ Ալեև
Առողջությունը դա օրգանիզմում ուղիների անխաթարությունն է, լինի դա սնունդը տեղ հասցնող մազանոթների ցանց, թե տեղեկատվական հոսքի համար նյարդային ցանց:
Ելենա Երմոլովա
Առողջությունը բարուն գրավելն ու չարին սահմանափակելն է մարմնական մակարդակի վրա:
Ելենա Երմոլովա
Առողջությունը` հոգու ազատությունն է մարմնի թելադրանքից:
Ռավիլ Ալեև
Առողջությունը մեծ բան է ինչպես նրանից օգտվողի, այնպես էլ ուրիշների համար:
Տ. Քարլեյլ
Առողջությունը թանկ է ոսկուց:
Ու. Շեքսպիր
Միակ գեղեցկությունը, որ ես գիտեմ, դա առողջությունն է:
Գ. Հեյնե
Էլի մոռացա, որ ամենագլխավորը առողջությունն է:
Վլադիմիր Վիշնևսկի
Առողջությունը չես գնի, միայն կարող ես հատուցել:
Սերգեյ Կրըտըյ
Առողջությունը չես գնի, բայց ամեն հիվանդությունն իր գինն ունի:
NN, Անյատ հեղինակ
Առողջությունը ռետինե չէ, նույնիսկ եթե սիրտը երկաթից է:
Վլադիմիր Բորիսով (r1221)
Առողջությունը չեն գնահատում, քանի չի գալիս հիվանդությունը:
Թոմաս Ֆուլլեր
Առողջությունն այն աստճան է հավասարակշռում կյանքի մնացած բարիքներին, որ իրավամբ առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից:
Ա. Շոպենհաուեր
Առողջությունն առանց ուժի նույնն է, ինչ ամրությունն` առանց ճկունության:
Կոզմա Պրուտկով
Առողջությունը դա ինքը բավականությունն է կամ անխուսափելիորեն ծնում է բավականություն, ինչպես կրակն է ստեղծում տաքություն:
Թոմաս Մոր
Առողջությունը կարելի է գնել, բայց վաճառելն է հեշտ:
Վլադիմիր Բորիսով (r1221)
Առողջությունը որոշում է մտքերի մակարդակը:
Վալերի Գավրիլով
Առողջությունը երբեք չի կարող կորցնել իր արժեքը մարդու աչքերում, քանի որ բավականության և ճոխության մեջ առանց առողջության ապրելն անիմաստ է:
Նիկոլայ Գավրիլովիչ Չերնիշևսկի
Առողջությունը միշտ քիչ է, քան ուզում էնք, և շատ է, քան թվում է:
Վալերի Աֆոնչենկո
Առանց առողջության անհնար է երջանիկ լինել:
Վիսարիոն Գրիգորի Բելինսկի
Առողջ մարդը բնության ամենաթանկարժեք ստեղծագործությունն է:
Թոմաս Քարլեյլ
Առողջ մարդը նա չէ, որի ոչ մի տեղը չի ցավում, այլ նա, որ ամեն անգամ մի այլ տեղն է ցավում:
Միշել Կրեստեն
Առողջն ինքը չի գնա հիվանդանոց, նրան կտանեն հարազատների կասկածները:
Միքայել Մամչիչ
Մարդու առողջությունը սրտի, երիկամների, արմատների, տերևների կամ մեջքի մեջ չէ: Իհարկե խոսք չկա, լավ է, երբ մարդու մոտ այդ ամենն առողջ է բողկի պես: Բայց իրականում մարդկային առոջության իմաստը նրա անզուսպ ցանկության մեջ է` ասել լավ բան ինչ-որ մեկին, նման չգրված այս օրենքին. «Եթե ինձ, ուրեմն բոլորին պիտի լավ լինի»:
Մ. Մ. Պրիշվին
Մարդու առողջությունը կախված է նրանից, թե ինչի վրա է կորցրել ժամանակը:
Նիկոլայ Ադաշչիկ
Ձեր առողջությունը` ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է:
NN (Անհայտ հեղինակ)
Առողջ հոգին կերտում է առողջ մարմին:
Վալենտինա Բեդնովա
Եթե ներում է առողջությունդ, մի' խմիր նա համար:
Վ. Սումբաթով
Առողջության գինը զգալի է հիվանդությունից հետո:
Դենիս Իվանի Ֆոնվիզին
Ազատությունն ու առողջությունը մի ընդանուր բան ունեն. նրանց իրավամբ գնահատում են միայն այն ժամանակ, երբ նրանք չեն հերիքում:
Հանրի Բեկ
Երջանկությունն, ինչպես առողջությունը, երբ նրան չես նկատում, ուրեմն նա կա:
Իվան Սերգեյի Տուրգենև
Հիվանդությունն ու առողջությունը ենթարկվում են մեկ օրենքի:
Կլոդ Բեռնար
Միայն մտածել` ինչ հնարամիտ ու բարդագույն գործընթացներ են անընդմեջ կատարվում օրգանիզմում, որպեսզի պահպանեն մեր առողջությունը և ինչ հիմար ու անշնորք ենք գործում կյանքում մենք ինքներս:
Գ. Ռաթներ
Փող ես կորցրել` ափսոս է, ժամանակ ես կորցրել` ներելի չէ, առողջությունդ ես կորցրել` անհույս է:
Գ. Ռաթներ
Եթե մարդն ինքը հետևում է իր առողջությանը, ապա դժվար թե գտնվի բժիշկ, որն ավելի օգտակար լինի իր առողջության համար, քան ինքը:
Սոկրատես
Դատեք ձեր առողջության մասին նրանով, թե ինչպես եք ուրախանում առավոտն ու գարնանը:
Գ. Տորո
Աղքատը պատրաստ է տալ վերջին առողջությունը հանուն փողի, հարուստը` վերջին փողը հանուն առողջության:
Ռավիլ Ալեև
Խնայիր գոնե այն առողջությունը, որը դեռևս պահպանվել է:
Գեորգի Ալեքսանդրով
Հարստությունը մեզ գալիս է դրսից, առողջությունն ամրանում է ներսից:
Գեորգի Ալեքսանդրով
Հիվանդությունները գալիս ու գնում էն, իսկ առողջությունն, ավաղ, միայն գնում է:
NN 4
Մակությունում առողջությունը նվեր է, հասուն տարիքում` աշխատանք:
Ռավիլ Ալեև
Բոլորն ասում են, որ առողությունն ամեն բանից թանկ է, բայց ոչ-ոք այն չի պահպանում:
Կոզմա Պրուկտով
Մեր երջանկության իննը տասներորդը կախված է մեր առողջությունից:
Արտուր Շոպենհաուեր
Առողջության պայթեցման համար յուրաքանչուրն ունի իր դանդաղ ազդեցության ականը:
Յանա Ջանգիրովա
Բժիշկներն անդադար աշխատում են մեր առողջության պահպանման համար, իսկ խոհարարները` նրա քայքայման, սակայն վերջիններս ավելի վստահ են իրենց հաջողության մեջ:
Դենի Դիդրո
Գլխավորը մեր առողջության համար նա է, որ չհայտնվենք նրա թշնամիների ցուցակում:
Տոյշբեկով Բաուրժան
Միայն ուժեղ և առողջ մարմնում է հոգին պահպանում հավասարակշռություն և զարգանում բնավորություն իր ողջ հզորությամբ:
Գ. Սպենսեր
Նրբագեղությունն ու գեղեցկությունը չեն կարող լինել տարանջատված առողջությունից:
Ցիցերոն
Եթե չես վազում, դեռ առողջ ես, ստիպված ես վազել, երբ հիվանդանաս:
Քվինթ Ֆլակ Հորացիո
Կյանքի առաջին կեսում մենք պայքարում ենք առողջության համար, երկրորդ կեսում` հիվանդությունների դեմ:
NN (Անհայտ հեղինակ)
Գեղեցիկ կյանքի հետևից ընկած հաճախ կորցնում ենք առողջությունը:
Գեորգի Ալեքսանդրով
Առողջության պահպանման միակ տարբերակը` խմել այն, ինչ չես սիրում, անել այն, ինչ չես հավանում:
Մարկ Տվեն
Առողջություն ցանկանալով` նկատի ունեն աշխատունակությունը:
Գենադի Մալկին
Զոհաբերելով սեփական առողջությամբ, միևնույն ժամանակ հարկ է ձգտել պահպանել այն.
Ա. Պոդվոդնի
Ինչ ձանձրալի հիվանդություն է` պահպանել առողջությունը խստագույնս ռեժիմով:
Ֆրանսուա դե Լարոշֆուկո
Ով հույս ունի պահպանել առողջությունը ծուլությամբ, նա հիմար է այն մարդու պես, որը մտածում է լռությամբ կատարելագործել իր ձայնը:
Պլուտարքոս
Կյանքն այնքան կարճ է, որ անմիտ է գիտակցաբար վնասել առողջությանը:
Գեորգի Ալեքսանդրով
Առողջությանը վերաբերվող հարցերին կառչելն էլ հիվանդություն է:
NN 4
Բժշկությունն այպես արագ է առաջ շարժվում, որ առողջությունը նրա ետևից չի հասցնում:
Ստաս Յանկովսկի
Գտնում եմ, որ մարդու առողջությունը պետք է պաշտպանել հենց մարդուց:
Վլադիմիր Բորիսով (r1221)
Փող տալու ընդունակությունը մարդու հոգեկան առողջության լավ հատկանիշ է: Հոգեկան հիվանդ մարդկանց շրջանում առատաձեռներ հազվադեպ են հանդիպում:
Կառլ Ավգուստ Մենինգեր
Երջանկությունն առողջության պտուղն է, ահա ինչու յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի, որ ֆիզիկական խանգարումները լինեն հնարավորինս բացառիկ երևույթներ:
Սեմլոել Սմայլս
Բարձր բարեկեցության հասնելու հիմքում լիարժեք ֆիզիկական և մտավոր առողջությունն է:
Ցիցերոն
Առողջ գիտակցությամբ մարդը հիվանդ չի լինում:
Վալերի Աֆոնչենկո
Առողջությունն այն է, որ մարդիկ ամենաշատն են ձգտում պահպանել, բայց ամենաքիչն են խնայում:
Ժ. Լաբյուեր
Միայն առողջ ժողովուրդը, առողջ ազգն է ընդունակ բարձր նվաճումների:
Մարմնի վայելքն առողջության մեջ է, խելքի վայելքը` գիտելիքների մեջ:
Հիվանդությունը խաչ է, բայց, հնարավոր է և` հենարան է:
Ալբեր Քամյու
Հիվանդությունը` մեր անառողջ ապրելակերպի հանդեպ օրգանիզմի առողջ ռեակցիան է:
Լեոնիդ Ս. Սուխորուկով
Հիվանդությունը վրա է հասնում ձիուն թամբած, իսկ հեռանում` հետիոտն:
Անհայտ հեղինակ
Հիվանդությունը` ինչ-որ տեղ, վաղարժամ ծերություն է:
Ալեքսանդր Պոպ
Հիվանդությունը չի կարող հարմարվել բժշկի գիտելիքներին:
Պարալցելս
Եթե հիվանդությունն ի սկզբանե չի հայտնաբերված, ուշացած միջոցներն անօգուտ են:
Օվիդիում
Եթե հիվանդությունն ախտորոշված չէ, նրան բուժելն էլ անհնար է:
Աս-Սամարղանդ
Հիվանդության հետ կատակում է նա, ով վերք չի տեսել:
Ուիլիամ Շեքսպիր
Եթե որևէ հիվանդության դեմ առաջարկվում են շատ միջոցներ, ուրեմն հիվանդությունն անբուժելի է:
Անտոն Պ. Չեխով
Հավատը բժշկի հանդեպ գալիս է հիվանդության հետ:
Բաուրժան Տայշիբեկով
Ի՞նչ է հիվանդությունը, եթե ոչ` կյանքի ազատության սահմանափակում:
Կառլ Մարքս
Պարզեք պատճառը, կբուժեք նաև հիվանդությունը:
Հիպոկրատ
Կանխարգելեք հիվանդությունը, քանի նոր է վրա հասել:
Ֆլակ Աոլ Պերսիում
Որպեսցի բարձրացնեք հիվանդի հոգու ամրությունը, պետք է ծիծաղել նրա տկարության վրա ու բացառել նրա տանջանքները:
Գյուստավ Ֆլոբեր
Մարդը հիվանդանում է շատ պատճառներից. մի մասը հիվանդանում է մրսածությունից, մյուս մասը` հոգնածությունից ու վշտից: Հնարավո՞ր է արդյոք հիմնավորել, որ գողը տուն չի մտնի, եթե փակենք հարյուր դարպասներից մի քանիսը:
Կոնֆուցիում
Հիվանդի վիճակը ուղղակիորեն կախված է վիճակից:
Էֆիմ Շպիգել
Նևրոզը - դա անորոշությանը դիմանալու անկարողությունն է:
Զիգմունդ Ֆրեյդ
Առաջին ինֆարկն էլ կարող է լինել վերջինը:
Վալենտին Դոմիլ
Միայն իմանալ, որ այդ ներդրումը ինչ հեշտ կմտնի հիվանդության պատմություն…
Միքայել Մամչիչ
Հիվանդին հնարավոր չէ բուժել միայն առողջ դատողությամբ:
Է. Տրիոլե
Քանի կա հիվանդությունը, կլինի ոչ միայն վախը, այլև` հույսը:
Նիկոլաս Մարի Բաթլեր
Մարդկության` նաև յուրաքանչյուր անհատի, ամեն տարիքի հետ իր հիվանդություններն են գալիս:
Ռալֆ Ուոլդո Էմերսոն
Տանջալի ցավը երկարատև չի լինում, ինչպես և երկարատև ցավը տանջալի չէ:
Մարկ Տուլիում Ցիցերոն
Տանելի է ցանկացած ցավ, եթե գիտես, որ շուտով կանցնի:
Անհայտ հեղինակ
Դեռ չի ծնվել փիլիսոփա, որը համբերատար հանդուրժի ատամի ցավը:
Ուիլիամ Շեքսպիր
Քորը սկսվում է բավականությամբ ու ավարտվում` ցավով:
Թոմաս Ֆուլլեր
Ում ինչը ցավում է, բնականաբար նրանից էլ խոսում է:
Լուցիում Աննեյ Սենեկա (փոքր)
Մանկական հիվանդություններն ամենաշատն են ծնողներին հունից հանում:
Բ. Բարտաշևիչ
Չկա ավելի հոգեցունց բան, քան հիվանդ կենդանին. նա այն տանում է լուռ ու տխրալի երթարկված:
Թեոֆիլ Գոթյե
Հիվանդության համախոհը հիվանդի ունայնությունն է:
Ա. Ն. Ալեքսին
Կան հիվանդներ, որոնց հնարավոր չէ օգնել, բայց չկան այնպիսիք, որոնց հնարավոր չէ վնասել:
Անհայտ հեղինակ
Բժիշկն ընդամենը գործիք է, որն իր ձեռքն է առնում հիվանդն` իրեն բուժելու:
Անհայտ հեղինակ
Իրենց օրգանիզմի իմաստության և սեփական հիմարությունների մասին մարդիկ սկսում են հիշել միայն հիվանդ ժամանակ:
Գ. Ռաթներ
Հոգու հիվանդությունները նույնպես վերադառնում են մեզ, ինչպես մարմնի հիվանդություննեը: Այն, ինչ ընդունում ենք որպես առողջացում, սովորաբար պարզվում է, որ կամ հին տկարության ժամանակավոր թեթևացումն է, կամ նորի սկիզբը:
Ֆրանսուա Լարոշֆուկո
Չկա այնպիսի հիվանդություն, չկա այնպիսի մարնական կամ հոգեկան տանջանք, որոնց չթուլացնի ժամանակը և չբուժի մահը:
Միգել Սերվանտես դե Սաավեդրա
Վնասակար ազդակները, որոնց ազդեցություններից բջիջները չեն մահանում, բայց գոյատևման սահմանափակ ընտրության հնարավորություն են ստանում, երբեմն կենդանի մնալու հնարավոր տարբերակներից է դառնում նրանց վերափոխումը քաղցկեղային բջիջների:
Լետրե
Որքան գիտությունն առաջ ընթանա հիվանդությունների պատճառականության մեջ, այնքան կմեծանա այն ընդանուր համոզմունքը, որ հիվանդություններն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:
Իլյա Իլիչ Մեչնիկով
Եթե դուք հիվանդացել եք, շտապեք ներել ձեր թշնամիներին, չէ՞ որ դուք կարող եք նաև ապաքինվել:
Բիրս
Եվ հակաթույնը թույն կդառնա, եթե այն շատ է:
Մուհամեդ Ազախիրի Աս-Սամաղանդի
Առողջանալու հույսը` կիսով չափ առողջացում է:
Վոլտեր
Առողջացման պայմաններից մեկն է` ցանկանալ առողջանալ:
Սենեկա
Նա, ով ուզում է առողջ լինել, կիսով չափ արդեն առողջանում է:
Դ. Բոկկաչո
Առողջացումն ամենաքաղցր զգացողություններից մեկն է:
Ա. Ս. Պուշկին
Ամենակարող միջոց գոյություն չունի:
Պ. Բոմարշե
Ամեն հիվանդություն իր դեղն ունի:
Անհայտ հեղինակ
Սերն ու հազը չես թաքցնի:
Լատինական ասացվածք
Խորհուրդներն ամենաժողովրդականություն վայելող դեղն է հարբուխի ժամանակ:
Սովետական ասացվածք
Դիետիկ միջոցների ազդեցությունը երկարատև է, դեղինը` շուտ անցնող:
Հիպոկրատ
Հակադիրը բժշկում է հակադրությունը:
Հիպոկրատ
Բուժվիր գրագետ, այլապես անմխիթարությունը կկրկնապատկվի:
Գեորգի Ալեքսանդրով
Բուժումը տրանսֆեր է հիվանդ մեծամասնությունից առողջ փոքրամասնությունը:
Վալերի Աֆոնչենկո
Դեղի ու թույնի հիմքը նույնն է, ամեն ինր կախված է դոզայից:
Պարալցելս
Ամենալավ դեղն անգամ չի կարող օգնել հիվանդին, եթե նա հրաժարվում է ընդունել այն:
Միգել Սերվանտես դե Սահավեդրա
Բուժումը պիտի ծնի առողջության մետաստազներ:
Վալերի Աֆոնչենկո
Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից:
Լառոշ ֆուկո
Ընտանիքը` հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը:
Ադլեր
Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը:
Բալզակ
...
Հարցերը նախատեսված են ստուգելու, թե ինչքանո՞վ եք պատրաստ պատահարների դեպքում ցուցաբերելու առաջին օգնություն: Պատասխանները որոշելուց հետո, Դուք կարող եք ստուգել այն հարցաշարի ավարտից հետո տեղադրված պատասխանների միջոցով...
Մեծ շինություններում բռնկված հրդեհը շատ արագ կարող է տարածվել։ Եթե բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, և դուք համոզված չեք, որ կարող եք կրակմարիչով հանգցնել այն, շտապ ահազանգեք հատուկ վթարային ծառայություն (հրշեջ ծառայություն` 01) և հնարավորինս արագ բոլորին դուրս բերեք այրվող շենքից...
Ջրհեղեղը գետերում և ջրավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով որոշակի տարածքի ջրածածկումն է։ Սովորաբար ջրհեղեղների պատճառ լինում են ջրամբարների փլուզումը, հորդառատ անձրևները, ձյան և սառույցի հալոցքը։
Եթե դուք ապրում եք հնարավոր ջրհեղեղի գոտում, ապա կարևոր է գիտենալ ձեր բնակավայրի տեղանքը, հնարավոր ջրհեղեղի դեպքում փախուստի անվտանգ ճանապարհները և վայրերը...
Հայաստանում բարձր է բնական և մարդու գործունեության հետ կապված աղետների հավանականությունը։ Աղետների դեպքում ձեր օգնության կարիքը կարող են ունենալ մի քանի տուժածներ։ Հնարավոր է նաև, որ դուք ստիպված լինեք գործել այնպիսի իրավիճակում, երբ շրջապատող պայմանները խոչընդոտում են առաջին օգնության ցուցաբերմանը։ Հայտնվելով նման իրավիճակներում՝ դուք պետք է արագ գնահատեք իրավիճակը, որոշեք, թե ինչ ուժեր են պետք աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար, և ինչպես լավագույն ձևով կազմակերպել օգնության ցուցաբերումը...
Հղիությունը և ծննդաբերությունն ինքնին արտակարգ իրավիճակ չեն հանդիսանում։ Հազարավոր մանկիկներ ծնվում են առանց որևէ բարդությունների, նույնիսկ այն տեղերում, որտեղ բժշկական օգնությունն անհասանելի է։ Խոսքը նորմալ ընթացող հղիության ու ծննդաբերության մասին է։ Եթե հղիությունն ընդհատվի կամ ծննդաբերությունն ինչ-ինչ պատճառով տեղի ունենա բժշկական հիմնարկից դուրս, ապա անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել...
Հեպատիտ B-ն վիրուսային վարակ է, բնորոշվում է լյարդի ծանր բորբոքումով, և հիվանդության հիմնական նշանը հաճախ լինում է դեղնուկի առաջացումը։ Դեղնուկը մաշկի և լորձաթաղանթների դեղին գունավորումն է։ Հիվանդությունը հարուցող վիրուսը փոխանցվում է արյան միջոցով, այսինքն կանխարգելիչ միջոցառումների չպահպանման դեպքում...
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը, կտրուկ բարձրացնում է մարմնի ընկալունակությունը տարբեր վարակների և չարորակ ուռուցքների նկատմամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ