Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Կանանց և տղամարդկանց մոտ ցավն առաջացնում է տարբեր ռեակցիաներ. armeniamedicalcenter.am

Կանանց և տղամարդկանց մոտ ցավն առաջացնում է տարբեր ռեակցիաներ. armeniamedicalcenter.am

Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում: Այդ մասին գրում է Current Biology հանդեսը: Տղամարդիկ ավելի լավ են հիշում ցավային զգացողությունները և ցուցաբերում են հիպերզգայունություն, երբ կրկին հանդիում են ցավի հետ: Կանանց մոտ դա տեղի չի ունենուն:

Փորձերի ընթացքում սկզբում թեթև այրվածքներ են առաջացրել: Մարդիկ պետք է իրենք գնահատեին ջերմության աղբյուրի ազդեցությամբ առաջացող ցավը: Մկների փորձարկման ժամանակ գնահատվում էր այն արագությունը, որով նրանք հեռու էին ցատկում ջերմության աղբյուրից:

Դրանից հետո փորձի մասնակցին ենթարկում էին ավելի ինտենսիվ ցավային ազդեցության: Ապա դրան հետևում էր հանգստի օրը, որից հետո կրկին կրկնվում էր թեթև այրվածքներով փորձը: Արդյունքում պարզվեց, որ ինչպես տղամարդ-կամավորների, այնպես էլ որձ մկների մոտ այդ փորձարկումը՝ ի տարբերություն առաջին փորձի, առաջացնում է նոր, ավելի սրված ռեակցիաներ ցավի նկատմամբ:

Գիտնականների խոսքերով, ցավային գրգռիչի հանդեպ ռեակցիաների նման տարբերությունը կապված է այն բանի հետ, որ տղամարդիկ և կենդանիները «սպասել են ինտենսիվ ցավային զգացողությունների, և դրանից նրանց ռեակցիան դարձել է ավելի սրված»:

«Արական սեռի ներկայացուցիչներն ի տարբերություն կանանց ավելի լավ են հիշում ցավային զգացողությունները և ավելի ուժեղ են արձագանքում, երբ ավելի ուշ հարկ է լինում կրկին ցավ զգալ».-եզրահանգել են հետազոտության հեղինակները:
Նրանց հայտնագործությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ քրոնիկական ցավերի առաջացման բնույթը: Հետազոտությունը վկայում է, որ ցավի հետ կապված տառապանքը հիշող մարդիկ  ցավի նոր առիթների ժամանակ ավելի սաստիկ են տանջվում, և հետևաբար նրանց անհրաժեշտ է սպեցիֆիկ, յուրահատուկ թերապիա:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ