Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am

Մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը. urolog.am

Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը:

Sydney IVF ընկերության մանկաբարձ-էնդոկրինոլոգ Դավիթ Գրինինգի հետազոտությանը մասնակցեց 118 տղամարդ, որոնց սպերմատոզոիդներում առկա էր արատավոր ԴՆԹ-ի բարձր մակարդակ: Այդ մակարդակը կազմում էր 15-98% (միջինը 34%):

Փորձի մասնակիցներին առաջարկվեց մեկ շաբաթվա ընթացքում ամեն  օր սերմնաժայթքում ունենալ, ընդ որում, առանց որևէ դեղորայք ընդունելու և կենսակերպ փոփոխելու: Դրանից հետո նրանց սերմնահեղուկն ուղարկվեց կրկնակի հետազոտության:

Արատավոր ԴՆԹ-ի միջին մակարդակը նմուշներում նվազել էր մինչև 26%: Միաժամանակ, կամավորների 80%-ի մոտ դիտվեց սերմնահեղուկի որակի լավացում, մինչդեռ մնացածների մոտ այն վատթարացել էր: Փորձը ցույց տվեց նաև, որ, չնայած սերմնաժայթքման ժամանակ արտազատվող սերմնահեղուկի ծավալի որոշակի նվազեցմանը, նրանում սպերմատոզոիդների շարժունակությունը բարձրացել էր, ինչը մեծացնում է բեղմնավորման հավանականությունը:

Գրինինգը ենթադրեց, որ  կանոնավոր սեռական ակտիվության ժամանակ սերմնահեղուկի որակը բարձրանում է, քանի որ ամորձիների սերմնատար խողովակներում երկարատև մնացած սպերմատոզոիդների ԴՆԹ-ն ենթարկվում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությանը:

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա գիտնականն այն զույգերին, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, խորհուրդ է տալիս սեքսով զբաղվել ամեն օր՝ ձվազատումից առաջ մեկ շաբաթվա ընթացքում:

Ստացված տվյալները հաստատեցին 2003 թ. Իսրայելում իրականացված հետազոտության արդյունքները: Այն ժամանակ գիտնականներն ապացուցեցին, որ սերմնաժայթքման երակարատև բացակայությունը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների բնութագրերի վրա:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ