Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Ինչո՞ւ են տղամարդիկ վիրուսային վարակներն ավելի դժվար հաղթահարում, քան` կանայք. news.am

Ինչո՞ւ են տղամարդիկ վիրուսային վարակներն ավելի դժվար հաղթահարում, քան` կանայք. news.am

Շատերն են նկատել, որ տղամարդիկ գրիպը, մրսածությունը եւ վարակային այլ հիվանդությունները ավելի դժվար են հաղթահարում, քան` կանայք: Օրինակ՝ տուբերկուլոզով վարակվելու դեպքում տղամարդկանց մահանալու հավանականությունը 1,5 անգամ բարձր է, քան կանանց մոտ, իսկ Էպշտեյն-Բարի վիրուսը տղամարդկանց շրջանում 2 անգամ ավելի հաճախ է հրահրում Խոջկինի լիմֆոմայի առաջացումը, քան կանանց շրջանում: Սկզբում գիտնականներն այս ֆենոմենը պատճառաբանում էին այն հանգամանքով, որ կանանց իմունային համակարգն առավել դիմացկուն է: Սակայն այս տեսությունն այդպես էլ չի հաստատվել:

Դրա փոխարեն, Royal Holloway University of London-ի գիտնականների խումբը այս երեւույթի այլ բացատրություն է գտել: Նրանց խոսքով՝ վիուսներն իրենց էվոլյուցիայի ընթացքում սկսել են կանանց «գթալ», որպեսզի այն իրենց երեխաներին չփոխանցեն:

Գիտնականները մաթեմատիկական մոդելավորում են կատարել մարդու Т բջջային լեյկոզի վիրուսի օրինակով: Հետաքրքիր է, որ այս վիրուսը տղամարդու եւ կնոջ մոտ լեյկեմիայի դեպքում տարբեր կերպ է զարգանում: Կարիբյան ավազանի երկրներում երկու սեռի ներկայացուցիչների շրջանում հիվանդության ընթացքը միատեսակ է, սակայն, օրինակ, Ճապոնիայում տղամարդկանց մոտ 3 անգամ բարձր է: Գիտնականների խոսքով՝ դա, հավանաբար, կապված է այն հանգամանքի հետ, որ այս երկրում կանանց կրծքով կերակրելու ժամանակաշրջանը բավականին երկարատեւ է, ինչը նպաստում է «ժառանգաբար վիրուսի փոխանցմանը»:

Տղամարդիկ, իրենց հերթին, մյուս մարդկանց ավելի քիչ վիրուսներ են փոխանցում, սակայն դրանց ներգործությանն ավելի ենթակա են եւ ավելի ծանր են տանում վարակը: Ըստ երեւույթին, վիրուսը «հասկանում» է, որ մեկ այլ օրգանիզմ անցնելու իր հնարավորությունները փոքր են եւ տղամարդու օրգանիզմում սկսում է ակտիվորեն բազմանալ՝ սեփական կենսունակությունը պահպանելու համար:

Հետազոտողների կարծիքով՝ ստացված արդյունքները վկայում են տղաների շրջանում նպատակաուղղված պատվաստման անհրաժեշտության մասին: Օրինակ՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները հաճախ աղջիկներին են կատարում՝ կապված նրանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականության հետ: Սակայն այս վիրուսն առաջացնում է նաեւ բազմաթիվ այլ ուռուցքներ՝ ներառյալ գլխի եւ պարանոցի չարորակ գոյացություններ, իսկ դրանք հատկապես տղամարդկանց շրջանում են տարածված:

Այժմ գիտնականները ցանկանում են պարզել, թե վիրուսն ինչպես է «հասկանում»՝ գտնվում է կնո՞ջ, թե՞ տղամարդու օրգանիզմում: Բացառված չէ, որ այս հարցում դեր է խաղում հորմոնալ տարբերությունը, կարծում է աշխատության հեղինակներից պրոֆեսոր Վինսենթ Յանսենը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. HeaClub.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ