Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

«Փորձանոթի» երեխաներ. հայտնի է դարձել արհեստական բեղմնավորման գլխավոր վտանգը. newsarmenia.am

«Փորձանոթի» երեխաներ. հայտնի է դարձել արհեստական բեղմնավորման գլխավոր վտանգը. newsarmenia.am

Արհեստական բեղմնավորմամբ ծնված տղամարդիկ օժտված են ավելի պակաս վերարտադրողականությամբ (ֆերտիլություն): Այսպիսի եզրակացության է եկել Անդրե վան Ստեյրտեհեմի (Andre Van Steirteghem) ղեկավարության տակ գործող Բրյուսելի ազատ համասարանի գիտնականների խումբը, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

Հետազոտողներն ուսումնասիրել են ՍԻՊՆ (սպերմատազոիդի ինտրապլազմատիկ ներարկում) մեթոդի շնորհիվ բեղմնավորված ձվաբջջից զարգացած չափահաս երիտասարդների սպերմատոզոիդների քանակը և ակտիվությունը: Այդ մեթոդի ժամանակ սպեմատոզոիդները ներարկվում են ձվաբջջի մեջ միկրոասեղի միջոցով: Մեթոդը կիրառվում է այն պարագայում, երբ սերմնաբջիջը ցածրորակ է (բջիջները ակտիվ չեն, քիչ են կամ` վնասված):

Հաստատվել է, որ ՍԻՊՆ մեթոդով ծնված 18-22 տարեկան տղամարդկանց մոտ սեռական բջիջների քանակը նորմայի կեսն է, շարժունակությունը ևս հաճախ 50 տոկոսով ավելի ցածր է: Երիտասարդները, բժիշկների գնահատականի համաձայն, երեք անգամ ավելի շատ կարող են տառապել օլիգոսպերմիայից (նորմալ բեղմնավորման համար անհրաժեշտ քանակի սերմնաբջիջների անբավարարություն):

Գիտնականները ստացված արդյունքները պարզաբանում են նրանով, որ հայրերի անպտղությունը, որի պատճառը գեների մուտացիան է, կարող է ժառանգաբար փոխանցվել: Ինքը՝ բեղմնավորման մեթոդը, ոչ մի կապ չունի ֆերտիլության հետ: Կանոնների համաձայն, ապագա ծնողներին ի սկզբանե զգուշացնում են նման վտանգի առկայության մասին, սակայն խուճապի ոչ մի կարիք չկա, քանի որ նրանց տղաները ևս հետագայում կարող են օգտվել ՍԻՊՆ մեթոդից:

Սկզբնաղբյուր. newsarmenia.am
Լուսանկարը. Medpulse.Ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ