Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Նոր սարքը կարող է տնային պայմաններում հաշվարկել տղամարդկանց մոտ սպերմատոզոիդների քանակը. news.am

Նոր սարքը կարող է տնային պայմաններում հաշվարկել տղամարդկանց մոտ սպերմատոզոիդների քանակը. news.am

Sandstone Diagnostics ընկերության մասնագետները կրելի սարք են մշակել, որի օգնությամբ տղամարդիկ կկարողանան տնային պայմաններում հաշվարկել սպերմատոզոիդների քանակը: Trak-ն իրենից ներկայացնում է կրելի ցենտրիֆուգ, որից օգտվելը հեշտ է եւ պարզ: Հատուկ միանգամյա քարթրիջի մեջ անհրաժեշտ է փոքր քանակությամբ սերմնահեղուկ տեղադրել, ինչից հետո անհրաժեշտ է քարթրիջը տեղադրել ցենտրիֆուգի ներսում: 

Ցենտրիֆուգելուց հետո սերմնահեղուկը բաժանվում է մի քանի մասի, իսկ սերմնաբջիջները լցվում են նուրբ կոնտեյների մեջ` դրանում տեղավորվելով այնպես, ինչպես ջերմաչափում` սնդիկը: Կոնտեյներում նշաններ են արված, որոնք մատնանշում են սպերմատոզոիդների ցածր, միջին կամ բարձր քանակությունը:  

Հատուկ հավելված է մշակված նաեւ սմարթֆոնի համար, որը համադրելի է սարքի հետ. դրա օգնությամբ հնարավոր է պարզել սպերմատոզոիդների քանակության դինամիկան, ինչպես նաեւ համեմատել պոպուլյացիայում միջին ցուցանիշների հետ:

Trak սարքավորումն արդեն հավանության է արժանացել ԱՄՆ-ում օգտագործվելու համար: Առայժմ անհնար է ձեռք բերել, բայց մշակողները վստահ են, որ այն լայն տարածում կստանա. այժմ արդեն օգտատերերն իրենց համար պատվիրում են առաջին սարքերը, որպեսզի դրանք գնեն վաճառքի հանելուց անմիջապես հետո:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ