Լրահոս տղամարդկանց համար
Արեւապաշտպան քսուկը կարող է տղամարդկանց մոտ անպտղության պատճառ դառնալ. news.am
Արեւային լոգանքը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար, բայց արեւապաշտպան քսուկը եւս, ինչպես պարզվել է, այնքան էլ անվտանգ չէ: Կոպենհագենի համալսարանի գիտնականները պնդում են, որ սովորական արեւապաշտպան քսուկը կարող է տղամարդկանց մոտ անպտղության պատճառ դառնալ, որովհետեւ այդ դեղերի կազմի մեջ քիմիական այնպիսի նյութեր են մտնում, որոնք ոչնչացնում են սպերմատոզոիդները:
Հետազոտողները ստուգել են ուլտրամանուշակագույն այն 31 ֆիլտրից 29-ը, որոնք ԱՄՆ-ում եւ Եվրոպայի տարածքում թույլատրված է օգտագործել արեւապաշտպան քսուկներում, եւ պարզել են, որ այս քսուկներում օգտագործվող բաղադրիչների գրեթե կեսը նմանակում է կանացի պրոգեստերոն հորմոնի ազդեցությունը, որը սպերմատոզոիդների բջիջներին թույլ չի տալիս նորմալ գործել:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց ստացած տվյալները կարող են մասամբ բացատրել վերջին տարիներին տղամարդկանց անպտղության դեպքերի զգալի աճը:
Գիտնականները նաեւ ուսումնասիրել են արեւապաշտպան քսուկների կազմի մեջ մտնող նյութերի ազդեցությունը սպերմատոզոիդների առողջ բջիջների վրա, որոնք վերցվել են մի քանի դոնորից: Ուլտրամանուշակագույն ֆիլտրերի գրեթե կեսը հորմոնային խախտումներ է առաջացրել, ինչի հետեւանքով սպերմատոզոիդների բջիջների նորմալ գործունեությունը խախտվել է: Սպերմատոզոիդների բջիջների վրա այս քիմիկատների ազդեցությունը ստուգելու համար գիտնականները դրանք այնպիսի լուծույթի մեջ են տեղադրել, որը նմանակում է ֆալոպյան փողերի մեջ գտնվելը:
Գիտնականներն ուսումնասիրել են սպերմատոզոիդների կալցիումային իոնային ուղիները, որոնք ծայրաստիճան կարեւոր են դրանց գործունեության համար: Նրանց հաջողվել է առանձնահատուկ ուղիներ հայտնաբերել այն բջիջներում, որոնք կանացի պրոգեստերոն հորմոնի ռեցեպտորներ են: Երբ բջիջները բախվում են պրոգեստերոնին, դա հանգեցնում է նրան, որ կալցիումական իոնային ուղիներն ազդում են սպերմատոզոիդների բջիջների վրա` նրանց խանգարելով ակտիվորեն բեղմնավորել ձվաբջիջները: Պարզվել է, որ փորձարկված բոլոր ուլտրամանուշակագույն ֆիլտրերի 45 տոկոսն ի վիճակի է խախտել սպերմատոզոիդների բջիջների գործունեությունը` ներառյալ նրանց շարժումը:
06.04.2016 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
14.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
