Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

«Վիագրան» չի կարող օգնել բոլոր տղամարդկանց. գիտնականներ. 1in.am

«Վիագրան» չի կարող օգնել բոլոր տղամարդկանց. գիտնականներ. 1in.am

Մի քանի հազար բրիտանացիների կյանքին հետևելով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «Վիագրան», ինչպես նաև այլ դեղորայքներ օգնում են պայքարել իմպոտենցիայի դեմ ոչ բոլոր տղամարդկանց, իսկ այդ մասին արտադրողները պետք է գրեն դեղորայքի գովազդում ու նկարագրության մեջ, գրում է International Journal of Impotence Research ամսագիրը:

 

Բացի այդ, պազվել է, որ այս դեղորայքն օգտագործող տղամարդիկ հաճախ տառապում են արյան բարձր ճնշմամբ կամ շաքարախտով, հայտարարում են Մանչեսթերի համալսարանի գիտնականները՝ նշելով, որ բժիշկները պետք է ավելի մանրամասն հիվանդներին բացատրեն դեղորայքի կողմնակի ազդեցությունների մասին:

 

Գիտնականների խումբը պարզել է, որ դեղորայքն ամենակարող չէ, և չի օգնում մեծ թվով հիվանդների:

 

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ, չնայած սեռական օրգանների աշխատանքի բարելավման, «Վիագրա» օգտագործող տղամարդկանց 20%-ը բավարարված չեն եղել իրենց սեռական կյանքով, օրգազմի հետ կապված խնդիրներ են ունեցել և նույնիսկ հայտնել են, որ զուգընկերուհու հետ հարաբերությունները վատացել են:

 

Այս բացահայտումը խոսում է այն մասին, որ «Վիագրան» չի հանում հոգեբանական խնդիրները, որոնք իր մեջ կրում է իմպոտենցիան: Այդ պատճառով էլ սեքսոլոգները պետք է ո՛չ միայն դեղորայք նշանակեն, այլև հիվանդին հոգեբանական աջակցություն առաջարկեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. blog.optviagra.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ