Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Ֆիզիկական վարժություններն օգտակար են տղամարդու սեռական ֆունկցիաների համար. news.am

Ֆիզիկական վարժություններն օգտակար են տղամարդու սեռական ֆունկցիաների համար. news.am

Ֆիզիկական վարժություններն օգտակար են տղամարդու սեռական ֆունկցիաների համար: Այն տղամարդիկ, ովքեր մարզվում են եւ գտնվում են լավ ֆիզիկական վիճակում, սովորաբար տարբերվում են ավելի ուժեղ էրեկցիայով եւ կարող են երկարատեւ սեռական ակտեր ունենալ: Այս մասին են հայտնում Սեդարս-Սինայ կլինիկայի (Լոս Անջելես) մասնագետները:

 

Նրանց խոսքով՝ ինչքան շատ ջանքեր են պահաջվում ֆիզիկական վարժությունները կատարելու համար եւ ինչքան տարաբնույթ լինեն դրանք, այդքան բարելավվում են տղամարդու սեռական ֆունկցիաները՝ անկախ նրա ռասայից:

 

Մասնագետները ռասայական տարբեր պատկանելության 300 տղամարդու տվյալներ են վերլուծել: Հետազոտության մասնակիցները պատմել են իրենց ֆիզիկական ակտիվության (նստած ապրելակերպ, միջին ակտիվություն, բարձր ակտիվություն) եւ սեռական ֆունկցիաների մասին (էրեկցիայի, հեշտանքի որակը եւ այլն): Պարզվեց, որ ֆիզիկապես առավել ակտիվ տղամարդիկ ավելի հազվադեպ են խնդիրներ ունենում սեռական ոլորտում: Սակայն պետք է նշել, որ, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակից բացի, սեռական ֆունկցիաների վրա բացասաբար կարող են ազդել նաեւ մի շարք այլ գործոններ, ինչպիսիք են՝ դիաբետը, տարիքը, ծխելը, սիրտ-անոթային հիվանդությունները:

 

Էրեկտիլ դիսֆունկցիան, բժիշկների խոսքով, կարող է խոսել սիրտ-անոթային խնդիրների մասին, քանի որ էրեկցիայի ապահովման համար օրգանիզմին անհրաժեշտ է մեծ քանակությամբ արյուն, ինչպես նաեւ առողջ սիրտ ու անոթներ: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող մարդկանց անպայման դիմել բժշկի, քանի որ այդ խնդիրը կարող է վկայել տարբեր լուրջ հիվանդությունների մասին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kakbik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ