Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Y քրոմոսոմը տղամարդու կյանքի տեւողությունն է բնորոշում. news.am

Y քրոմոսոմը տղամարդու կյանքի տեւողությունն է բնորոշում. news.am

Տղամարդու Y քրոմոսոմը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ՝ տղամարդու կյանքի տեւողության երկարաձգման եւ քաղցկեղի դեմ պայքարի հարցում: Այս եզրահանգման համար 70-84 տարեկան 1153 կամավորների շրջանում՝ Շվեդիայի համալսարանում իրականացված հետազոտության ադյունքներն են հիմք ծառայել:

 

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ տղամարդիկ միջինը 5,5 տարով կարճ կյանք են ապրում: Համաձայն վիճակագրական տվյալների, Եվրոպայում բնակվող կանայք տղամարդկանց համեմատ 7,5 տարով երկար են ապրում: Մինչեւ բոլորովին վերջերս գիտնականներին չէր հաջողվում երեւույթի պատճառը հասկանալ, եւ միայն խնդրո առարկա հետազոտության շրջանակում է արյան բջիջների կողմից Y քրոմոսոմների կորստի ծավալը հաշվելու փորձ իրականացվել, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ դրա նշանակալի ցուցանիշը կարող է վաղաժամ մահվան պատճառ լինել:

 

Համենայն դեպս, հետազոտության՝ կյանքին վաղաժամ հրաժեշտ տված 769 մասնակիցներին վերագրվող տվյալները հենց այդ մասին են վկայում: Ընդ որում, կամավորներից 132-ը, BBC-ի հաղորդմամբ, քաղցկեղից են մահացել: Բանն այն է, որ Y քրոմոսոմը ո՛չ միայն սեռական համակարգին եւ սերմնահեղուկի արտադրությանն է առնչվում, այլ նաեւ պատասխանատու է այն գեների համար, որոնք, մասնավորապես, իմունային համակարգի ակտիվացման հաշվին, ուռուցքների առաջացումն են կանխարգելում:

 

Հետեւապես, ըստ քրոմոսոմային պրոֆիլի կարելի է նաեւ մարդու՝ քաղցկեղի նկատմամբ նախահակման մակարդակը որոշել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ Y քրոմոսոմների կորուստն ու քաղցկեղի զարգացումը ծերացմանը զուգընթաց են ի հայտ գալիս, երկու երեւույթների համար պատասխանատու մեխանիզմներն ակնհայտորեն փոխկապակցված են:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ