Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Մայրերի օրը Չինաստանում. տղամարդկանց ստիպել են անցնել ծննդաբերության ցավերի միջով. նրանք 30 վայրկյան են դիմացել

Մայրերի օրը Չինաստանում. տղամարդկանց ստիպել են անցնել ծննդաբերության ցավերի միջով. նրանք 30 վայրկյան են դիմացել

Չինաստանում այս տարի յուրովի են նշել Մայրերի օրը՝ տղամարդկանց ստիպելով զգալ, թե ինչ ցավերի միջով են անցնում կանայք ծննդաբերության ժամանակ:

 

Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ Նանչանգ քաղաքի հեռուստաընկերությանը հղումով, Չինաստանի հարավային Ջիանքսի նահանգում շուրջ 20 տղամարդ կամավոր է ներկայացել՝ թույլ տալով, որ իրենց սարքեր միացնեն, որոնք ծննդաբերության ցավերի պես զգացողություն են առաջացնում: Նրանց ձեռքերին են միացրել էլեկտրաշոկի միջոցով ուժեղ ցավեր հաղորդող սարքը, ինչին տղամարդիկ դիմացել են 30 վայրկյան միայն:

 

Հեռուստաշոուի ժամանակ տղամարդիկ պետք է այնպիսի ցավեր տանեին, ինչպիսին կանայք՝ ծննդաբերելիս: Ծրագիրը բաղկացած է եղել 10 մակարդակից՝ ցավերի չափաբաժինը հասցնելով 50-500-ի: Էլեկտրաշոկերը տարածվում էին տղամարդկանց որովայնի մկանների վրա՝ ցանկալի արդյունքը ստանալու համար: Տղամարդիկ վայրկյաններ անց աղաչում էին դադարեցնել փորձը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ