Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Հայ սեքսապաթոլոգ. արտագնա աշխատանքից վերադարձող տղամարդիկ պետք է բուժզննում անցնեն

Հայ սեքսապաթոլոգ. արտագնա աշխատանքից վերադարձող տղամարդիկ պետք է բուժզննում անցնեն

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու խնդրին, սովորական բախվում են այն ընտանիքները, որտեղ ընտանիքի հայրը երկար ժամանակ աշխատանքի բերումով գտնվում է տնից հեռու, չպաշտպանված սեռական կյանք վարում, իսկ վերադառնալիս բուժզննում չեն անցնում, այդկերպ վտանգի տակ դնելով կնոջ սեռական առողջությունը: Այս մասին, այսօր` հունվարի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

 

Նրա խոսքով` իրենք հաճախ են արտագնա աշխատանքից վերադարձած տղամարդկանց բուժզննում անցնելու կոչ անում, որպեսզի հնարավոր լինի խուսափել նման խնդիրներից, նույնիսկ եթե նրանք ամուսնացած չեն:

 

Ասուլիսի մյուս բանախոս` գինեկոլոգ Լիլիթ Կոջոյանն, իր հերթին, նշել է, որ սեռավարակները փոխանցմանը նպաստում է նաեւ մարմնավաճառությունը: «Մենք ունենք 20-30 վտանգավոր սեռավարակներ: Ամենամեծ վտանգն այն է, որ դրանք հաճախ անպտղության են հանգեցնում»,- նշեց Կոջոյանը, հավելելով, որ շատերը նախընտրում են ինքնաբուժությամբ զբաղվել, իսկ դա վտանգավոր է, քանի որ այդ դեպքում միկրոբները չեն վերանում:

 

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ որոշ մարդիկ մինչ օրս չգիտեն, թե ինչպես պետք է օգտագործել պահպանակը, գնում են դրանք դեղատներից, երկար ժամանակ պահում գրպաններում, որից հետո միայն օգտագործում: Պահպանակներ կարելի է ձեռք բերել նաեւ սովորական խանութներում:

 

Լիլիթ Կոջոյանը բոլորին խորհուրդ տվեց բոլորին հարսանիքից առաջ պարտադիր ստուգվել, որպեսզի առողջ երեխաներ ծնվեն:

 

Նշենք, որ Առողջապահության միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն` ամեն տարի աշխարհում գրանցվում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների 500 դեպք:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ