Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս տղամարդկանց համար

Մկանուտ տղամարդիկ ավելի երկար են ապրում. հետազոտություն

Մկանուտ տղամարդիկ ավելի երկար են ապրում. հետազոտություն

Մկանուտ տղամարդիկ միայն կանանց ուշադրությամբ չէ, որ առանձնանում են: Նրանք նաև ավելի երկար են ապրում, հայտնում է Daily Mail-ը:

 Նման եզրակացության են եկել շվեդ գիտնականները 24 տարի շարունակ ուսումնասիրելով շվեդ երիտասարդ տղամարդկանց:

 

Ուսումնասիրողները պարզել են, որ ավելի ամրակազմ տղամարդիկ ավելի երկար են ապրում, նույնիսկ եթե ավելի մեծ տարիքում հավելյալ քաշ են ձեռք բերում: Ընդ որում՝ խոսքը մասնավորապես ուժեղ ոտքեր և ուժեղ ձեռքեր ունեցող տղամարդկանց մասին է:

 

Ֆիզիկապես ավելի թույլ մարդիկ ավելի խոցելի են մտավոր առումով. կարծիք են հայտնել գիտնականները: 

Ուսումնասիրողները դիտարկել են ավելի քան 1 մլն շվեդ տղամարդկանց: Խոսքը հիմնականում 16-19 տարեկան՝ զինակոչային տարիքի տղամարդկանց մասին է:

 

Գիտնականները իրենց զեկույցում հատուկ նշել են նաև, որ մարզումների միջոցով հատուկ մկաններ ձեռք բերելը չի կարող երկարակեցության երաշխիք դառնալ:

 

Ուսումնասիրության 24 տարիների ընթացքում դիտարկվողներից 26 145-ը մահացել է:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. kakmed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

 

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ