Լրահոս տղամարդկանց համար
Եվրոպացի տղամարդիկ ծխելու պատճառով ավելի շատ են մահանում, քան կանայք
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լայնամասշտաբ հետազոտություն է անցկացրել Եվրոպայի բնակիչների շրջանում եւ եկել այն եզրահանգման, որ ծխելու պատճառով եվրոպացի տղամարդիկ ավելի շատ են մահանում, քան կանայք: Ինչպես հաղորդում է BBC-ն, հետազոտական աշխատանքը հիմնված է եվրոպական երկրներում բնակչության մահացության մասին վիճակագրական տվյալների վրա: ԱՀԿ-ի տվյալներով՝ մի շարք երկրներում տղամարդկանց եւ կանանց մահացության միջեւ տարբերությունը 60%-ով պայմանավորված է ծխելուց առաջացած հիվանդություններով։ Այսպես, Բրիտանիայում կանանց կյանքի տեւողությունը 4 անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանցը, չնայած վերջին տարիներին այդ տարբերությունը սկսել է կրճատվել: Ալկոհոլը մահացության գենդերային տարբերությունների երկրորդ պատճառն է. դրա ազդեցությունը երեւում է դեպքերի 20%-ի դեպքում։
Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ կանանց եւ տղամարդկանց մոտ մահացության ցուցանիշերը պայմանավորված են ֆիզիոլոգիական տարբերություններով ու նաեւ այն հանգամանքով, որ կանայք ավելի շատ են դիմում բժշկի օգնության:
Կանանց եւ տղամարդկանց մահացության միջեւ ամենաքիչ տարբերությունը 30 եվրոպական երկրներից Իսլանդիայում եւ Բրիտանիայում է, որտեղ տարեկան տղամարդկանց մահացության թիվը 200-ով գերազանցում է կանանց նույն ցուցանիշը: Բրիտանացիների վաղաժամ մահվան 60% դեպքերում պատճառը թոքերի քաղցկեղն ու սրտանոթային հիվանդություններն են, որոնք սովորաբար առաջանում են ծխելուց: Ամենամեծ տարբերությունը Լիտվայում եւ Ուկրաինայում է, որտեղ այդ ցուցանիշը կազմում է տարեկան 800 մարդ: «Այս գիտական աշխատությունը խոսում է այն մասին, որ սեռերի հարաբերակցությունը պայմանավորված է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլեւ սոցիալական տարբերություններով,- ասել է հետազոտական խմբի ղեկավար բժիշկ Ջերրի Մակքարտին: - Հիմնականում դրանք պայմանավորված են ծխախոտի օգտագործմամբ»։ Գիտնականները նշում են, որ ընդհանուր առմամբ ծխողների թիվը սկսել է կրճատվել, սակայն խոստովանում են նաեւ, որ երիտասարդ կանանց շրջանում նկատվում է աճող հակվածություն ալկոհոլի եւ ծխախոտի նկատմամբ: «Պետք է արգելել ծխախոտային արտադրանքի ցուցադրումը խանութների ցուցափեղկերում,- ասել է British Heart Foundation բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը: -Դա նույնպես գովազդի տարատեսակ է, որը երիտասարդությանը մղում է ծխախոտի օտագործման»։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լայնամասշտաբ հետազոտություն էր անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ պասիվ ծխելու արդյունքում տարեկան մահանում է 600.000 մարդ, որոնց մեկ երրորդը երեխաներ են:
21.01.2011 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս...
14.01.2020
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
06.03.2019
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում...
28.11.2018
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
19.03.2018
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
17.03.2018
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
14.03.2018
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...
14.03.2018
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
12.03.2018
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ...
24.01.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYiMBMGS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
