Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Շիկահերներն ավելի շատ են վաստակում և ավելի հարուստ ամուսիններ ունեն

Շիկահերներն ավելի շատ են վաստակում և ավելի հարուստ ամուսիններ ունեն

Շիկահեր կանանց մասին շատ կարծրատիպեր կան. ոմանք նրանց համարում են ավելի փոքր մտավոր ունակություններով օժտված կանայք, ովքեր միայն սիրում են հանգստանալ, սակայն Քվինսլենդի համալսարանի հետազոտողները պարադոքսալ փաստ են հայտնաբերել։

 

Պարզվում է, որ շիկահերները 7%-ով ավելի շատ գումար են վաստակում, քան այլ գույնի վարսեր ունեցող կանայք։ Այս մասին հաղորդում է Newsland-ը։ Բացի այդ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շիկահերներն ամուսնանում են ավելի հարուստ տղամարդկանց հետ, ովքեր 6%-ով ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան ոչ շիկահերների ամուսինները։

 

Հետազոտության ղեկավար, դոկտոր Դեյվիդ Ջոնստոնը նշել է, որ «շիկահերները հաճախ ընկալվում են որպես ավելի գրավիչ, բայց, միևնույն ժամանակ, պակաս ընդունակ։ Այնուամենայնիվ, վիզուալ գրավչությունը գերազանցում է մյուս բոլոր որակները։ Այսպիսի իրավիճակ է ոչ միայն աշխատակիցների, այլև հարսնացուների «շուկայում»։

 

Ինչպես մեկնաբանել է «Շիկահերների միջազգային ասոցիացիայի» նախագահ Օլգա Ուսկովան, «շիկահերներն ունեն ապահովված ամուսիններ, քանի որ այսպիսի կանայք ավելի ուրախ են և թեթև։ Տղամարդկանց, իհարկե, գրավում է նման պահվածքը»։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ