Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Մենք այնքան տարբեր ենք. տղամարդու եւ կնոջ հոգեբանության տարբերությունները

Մենք այնքան տարբեր ենք. տղամարդու եւ կնոջ հոգեբանության տարբերությունները

Տղամարդու եւ կնոջ տարբերությունը ցանկացած հարաբերության մեջ է`ընտանիք, աշխատանք, հասարակություն եւ այլուր: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ հոգեբանական հատկանիշներով են տղամարդիկ կանանցից այնքան տարբեր:

 

Հետաքրքիր հետազոտության արդյունքում, որ կատարվել է նորածին տղաների եւ աղջիկների շրջանում, պարզվել է, որ աղջիկների ուշադրությունը ավելի երկար մարդկանց դեմքերի վրա է, իսկ տղաներինը` շարժվող առարկաների: Իսկ հետազոտությունը այդքան վաղ տարիքի երեխաների շրջանում անցկացնելու պատճառն էլ այն էր, որպեսզի համոզվեն, որ տղամարդու եւ կնոջ տարբերությունը կախված է ոչ թե դաստիարակությունից կամ հասարակության ազդեցությունից, այլ յուրաքանչյուրին տրված է ի ծնե:

 

Ինչպես նկատեցինք, փոքրիկ տղաները հետաքրքրություն ցուցաբերեցին շարժվող իրերի ու առարկաների հանդեպ, իսկ ինչո՞ւ. որովհետեւ այդ շարժվող առարկաները նա կարող է իր ձեռքը վերցնել, ենթարկեցնել իր կամքին: Այսինքն՝ տղամարդու մեջ ի սկզբանե նստած է «աշխարհը նվաճելու» բնազդը, իսկ դրանով նա սահման է գծում իր եւ աշխարհի միջեւ: Իսկ եթե ավելի պարզ ասենք. «Ահա ես ու իմ ներաշխարհը, իսկ ահա մնացած ամենը` աշխարհը, տիեզերքը, մարդիկ, հասարակությունը, բույսերը, կենդանիները եւ այլն»: Այսինքն, պետք է եզրակացնել, որ ցանկացած տղամարդ ի սկզբանե միայնակ է իր ներաշխարհով, իսկ արտաքին աշխարհ դուրս է գալիս միայն «գործերով», այսինքն, որպեսզի ինչ-որ մի բան անի, գործի, նվաճի եւ նորից վերադառնա ինքն իր մեջ` բոլորի համար փակ տարածություն: Այդ պատճառով տղամարդկանց համար դժվար է գործել մեկ ուրիշի պլանի համաձայն, փոխել իրենը, համաձայնել ուրիշի հետ, կամ ընդհանրապես` մեկ այլ մարդու համար փոխել իր կյանքը: Իհարկե, նույնը չի կարելի ասել կանանց մասին: Ինչպես նկատեցինք, հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ աղջիկներին ավելի շատ հետաքրքրում է մարդկանց դեմքը: Դա նշանակում է` աշխարհից, բույսերից, կենդանիներից ու ամենից առավել՝ կանանց համար կարեւոր են ուրիշ մարդիկ: Այսինքն, կանանց հայացքն ու ուշադրությունը միշտ ուղղված է շրջապատի մարդկանց կյանքին:

 

Կանայք ավելի շատ մտածում են ուրիշների, նույնիսկ օտարների մասին, այսինքն՝ ով ինչ եւ ինչու է անում, ինչու այլ կերպ չի անում, ինչով է ուրախանում, ինչի է ձգտում, իհարկե, կանայք նաեւ պատրաստ են բավարարել դիմացինի հետաքրքրասիրությունը եւ պատմել իրենց մասին: Այսինքն, եթե կարճ ձեւակերպենք կանացի հոգեբանությունը, կստացվի այսպես. «Ահա ես իմ ներաշխարհով եւ ահա մեկ ուրիշն իր ներքին ու արտաքին աշխարհով»: Այստեղ նաեւ մենք տեսնում ենք, որ կինը միշտ պատրաստ է համագործակցության ու փոխզիջման: Օրինակ` գրեթե միշտ կինը կարող է հարմարվել իր սիրած տղամարդու բնավորությանն ու պլաններին:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. shkolazhizni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ