Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am

Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, COVID-19 հիվանդանալու ամենաբարձր ռիսկն ունեն ուռուցքով հիվանդները, տարեցները և քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են` դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները:  Իսկ ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում հղիության վրա:

Սոցիալական կայքում իր էջում Ուկրաինայի առողջապահության նախարարի նախկին պաշտոնակատար Ուլյանա Սուպրունը կատարել է հրապարակում,  որտեղ ամեն ինչ բացատրել է:

Ներկա տվյալները ցույց են տալիս, որ հղիները, մյուսերի համեմատ, ավելի մեծ վտանգի չեն ենթարկվում: Այսինքն, նրանք ավելի հաճախ չեն հիվանդանում: Սակայն գրիպը և կորոնավիրուսային  SARS-CoV վարակը հղիների համար ավելի մեծ ռիսկ են, քան մյուսների համար:

Ինչպե՞ս պետք է գործի հղին` կորոնավիրուսի կասկածի դեպքում:
Հարկ է ինքնուրույն չգնա հիվանդանոց, այլ հեռախոսով բժշկին հաղորդել ախտանիշների, շփումների և ճամփորդությունների մասին, եթե դրանք եղել են: Այնուհետև պետք է գործել ըստ բժշկի ցուցումների: Եթե վիճակը կրիտիկական է, զանգել շտապօգնություն:

Բժիշկը կարող է խորհուրդ տալ ինքնամեկուսանալ: Դա նշանակում է մնալ տանը, հաճախ օդափոխել տարածքը, օգտվել առանձին սպասքից, սրբիչներից և այլն:

Եթե հիվանդանոց կամ ծննդատուն այցելելու անհրաժեշտություն կա, ավելի լավ է նախապատվությունը տալ անձնական տրանսպորտին, և, անպայման, նախօրոք հաղորդել այցելության մասին:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ