Լրահոս կանանց համար
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
Կրծքագեղձի ՄՌՏ-ն գլխավորում է կրծքագեղձի ոչ ինվազիվ հետազոտությունների շարքը, որպես առավել տեղեկատվական մեթոդ, քան ուլտրաձայնային հետազոտությունն է, կամ` ռենտգեն-մամոգրաֆիան:
Հետևելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ոլորտի միջազգային նորարարություններին, «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային ախտորոշման բաժանմունքը ներդրել է նոր ռեժիմ, որը հնարավորություն է տալիս նշանակալի կրճատել (40 րոպեից` 15 րոպե) կրծքագեղձի հետազոտման տևողությունը՝ չնվազեցնելով տեղեկատվությունը և սահմանելով մրցունակ գին հետազոտության համար:
ՄՌ-մամոգրաֆիայի առավելությունները
Կրծքագեղձի ՄՌՏ-ն անփոխարինելի է փոքր չափի գոյացությունների հայտնաբերման պարագայում, հատկապես, երբ խոսքը դիֆուզ փոփոխված հյուսվածքի ֆոնի վրա փոքր չափի (հատկապես in-situ) գոյացությունների մասին է:
Շատ կարևոր և սկզբունքային հարց է նաև բարորակ և չարորակ գոյացությունների հստակ տարանջատումը ոչ ինվազիվ մեթոդի կիրառմամբ:
Ին՞չ է իրենից ներկայացնում ՄՌ-մամոգրաֆիան:
ՄՌ-մամոգրաֆիան կրծքագեղձի և հարակից հյուսվածքների հետազոտությունն է ՄՌՏ-ի միջոցով: ՄՌՏ-ն աշխատում է մագնիսական դաշտի շնորհիվ և չունի որևէ իոնացնող ազդեցություն օրգանիզմի վրա: Կրծքագեղձի ՄՌՏ-ն հիմնականում կատարվում է կոնտրաստ նյութի ներարկմամբ, որի շնորհիվ հնարավոր է հստակ տարբերակել բարորակ և չարորակ գոյացությունները:


Ինչպիսի՞ն է ՄՌ-մամոգրաֆիային նախապատրաստումը:
Առանձնահատուկ նախապատրաստում հարկավոր չէ:
Ո՞ր դեպքերում է հատկապես ցուցված ՄՌ-մամոգրաֆիան:
ՄՌ-մամոգրաֆիան խորհուրդ է տրվում հատկապես այն կանանց, ովքեր ընդգրկված են բարձր ռիսկայնության խմբի մեջ:
Այս խմբի մեջ են ընդգրկվում կանայք, որոնց մոտ հայտնաբերվել են.
- BRCA 1 եւ BRCA 2 գեները,
- մոտ հարազատների մոտ հայտնաբերվել է BRCA 1 և BRCA 2 գեները,
- մոտ հարազատների մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ,
- կանայք, ովքեր ունեն այլ օրգան համակարգերի ուռուցքային հիվանդություններ եւ հատկապես նրանք, ովքեր ստացել են ճառագայթային բուժում վերոհիշյալ պաթոլոգիաների դեմ,
- կրծքագեղձերի իմպլանտների խնդիրներ:
Հարաբերական ռիսկի խմբի մեջ են ընդգրկված կանայք, ովքեր․
- տառապում են ճարպակալմամբ, հատկապես եվրոպոիդ ռասսայի ներկայացուցիչները,
- ծխում են,
- բնակվում են խոշոր արդյունաբերական քաղաքներում,
- մենոպաուզայի տարիքում են,
- ընդունում են հորմոնալ հակաբեղմնավորիչներ:
Անուշ Մարալյան,
«Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ
17.01.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ