Լրահոս կանանց համար
Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել կոսմետիկ միջոցներից. news.am
Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել խնամքի կոսմետիկ միջոցներից, քանի որ դրանցում նյութեր կան, որոնք ազդում են կնոջ հետագա պահվածքի վրա եւ թույլ չեն տալիս համարժեք վերաբերվել երեխային ու նրա պահանջներին:
Ըստ գիտնականների՝ խոսքը բիսֆենոլ S-ի (BPS) մասին է, որն առկա է դեզոդորանտներում, շրթներկերում եւ օծանելիքում: Այսօր կոսմետիկ միջոցներում բիսֆենոլ S-ը (BPS) փոխարինում են բիսֆենոլ A-ով (BPA), որը, ինչպես արդեն պարզվել է, վտանգավոր է առողջության համար: Սակայն BPS-ի անվտանգությունը նույնպես ապացուցված չէ, իսկ առողջության վրա այս նյութի ազդեցության շուրջ ուսումնասիրությունները շատ քիչ են:
Գիտնականները վստահեցնում են, որ բիսֆենոլ S-ը, ամեն ինչից զատ, բացասաբար է ազդում մարդու էնդոկրին համակարգի վրա: Իսկ մայրական բնազդի վրա դրա ազդեցությունը հաստատել է Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտությունը: Մկների վրա անցկացված փորձը ցույց է տվել, որ բիսֆենոլ S-ի ազդեցության նույնիսկ ցածր մակարդակը հանգեցրել է նրան, որ մայրերի ոչ ադեկվատ պահվածքի հետեւանքով մկնիկների 10%-ը մահացել է: Ընդ որում, որոշ մայր-մկներ պարզապես չեն հետեւել ձագերին, որոշները սպանել են նրանց, իսկ մայր-մկներն այդ նյութի ազդեցությամբ գերակտիվ, սուր սթրեսային պահվածք են դրսեւորել:
Մարդկանց մասնակցությամբ նման հետազոտություններ դեռեւս չեն անցկացվել, սակայն գիտնականները հղի կանանց, ամեն դեպքում, խորհուրդ են տալիս BPS պարունակող կոսմետիկա չօգտագործել, քանի որ այդ նյութի հետ կապված ռիսկերի մեծ մասը գիտությանը նույնիսկ հայտնի չէ:
27.12.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն...
28.05.2025
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
04.03.2024
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
14.06.2021
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
18.01.2021
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
11.01.2021
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
07.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ