Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լրահոս կանանց համար

Ինչո՞վ է վտանգավոր մատուտակը հղիների համար. news.am

Ինչո՞վ է վտանգավոր մատուտակը հղիների համար. news.am

Հղիանալ ցանկացող կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել մատուտակի արմատ (лакрица) պարունակող մթերքներ, քանի որ այն օրգանիզմում նվազեցնում է կանանց հորմոն էսթրոգենների մակարդակը: Այս մասին հայտնում են Իլինոյսի համալսարանի գիտնականները:

Reproductive Toxicology-ում հրապարակված հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են, որ մատուտակի բաղադրության մեջ մտնում է իզոլիկուիրիտիգենին, որը նվազեցնում է կանանց սեռական էսթրոգեն հորմոնի արտադրությունը, որը չափազանց կարեւոր է պտղաբերության համար: Հետազոտությամբ պարզվել է, որ իզոլիկուիրիտիգենինը 50 տոկոսով նվազեցնում է արոմատազա ֆերմենտի մակարդակը, որն օրգանիզմին անհրաժեշտ է էսթրոգեն արտադրելու համար: Երբ կնոջ օրգանիզմում այս ֆերմենտի մակարդակը նվազում է, հղիանալու հետ կապված խնդիրներ են առաջանում: Իսկ քանի որ էսթրոգենը կարեւոր է նաեւ ուղեղի, ոսկրերի եւ սիրտ-անոթային համակարգի առողջության համար, ապա դրա տեւական նվազումը կարող է առողջական երկարաժամկետ խնդիրներ առաջացնել:

 



Նշենք, որ իզոլիկուիրիտիգենին է պարունակում մատուտակի արմատը, թեյի տերեւները, մատուտակի բոլոր տեսակները եւ շաքարի այլ փոխանիչները: Այս կոմպոնենտն օգտագործվում է ծխախոտային արտադրանքներին հատուկ համ տալու համար, երբեմն օգտագործում են դաշտանադադարի ժամանակ քիչ արյունային արտադրության առատացման եւ այլ ախտանշանների դեմ պայքարելու ժամանակ:

Հարկ է նշել, որ կանանց պտղաբերության համար չափազանց վտանգավոր մատուտակը կարող է օգտակար լինել կրծքի, շագանակագեղձի եւ աղիների քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարում: Բայց այն կարող է տոքսիկ լինել նորմալ աճի եւ ձվարանների զարգացման համար:

 


Չնայած հետազոտությունն իրականացվել է մկների վրա, եւ արդյունքների հաստատման համար համանման դիտարկումներ են անհրաժեշտ մարդկանց շրջանում, գիտնականները, միեւնույն է, պնդում են, որ իրենց բացահայտումը չափազանց կարեւոր է եւ զգաստացնող, ու կանանց խորհուրդ են տալիս մատուտակ չօգտագործել, եթե ցանկանում են հղիանալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Sila-priroda.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am

Ուրախալի լուր բազմաթիվ ապագա մայրերի համար, ովքեր վախենում են կորոնավիրուսի բռնկված պանդեմիայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ը չի փոխանցվում մորից երեխային...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի փորձագետները կազմել են հղիների վարման նոր ուղեցույցները:
Համարվում է, որ հղիները գտնվում են գրիպից բարդությունների առաջացման մեծ ռիսկի տակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am

Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Սթրեսը բարձրացնում է կեսարյան հատման ռիսկը. morevmankan.am
Սթրեսը բարձրացնում է կեսարյան հատման ռիսկը. morevmankan.am

Առաջին երեխայով հղի մայրերի մոտ անկանխատեսելի կեսարյան հատման ռիսկը աճում է, եթե նա սթրես, անհանգստություն կամ քնի խանգարում է ունեցել հղիության ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Սթրես
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել. erebunimed.com
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել. erebunimed.com

37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Էրեբունի ԲԿ-ում ծնվել է  Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Եւս 10 երեխա՝ Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը  եւ Ռեբեկան...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր
Կանանց և տղամարդկանց մոտ ցավն առաջացնում է տարբեր ռեակցիաներ. armeniamedicalcenter.am
Կանանց և տղամարդկանց մոտ ցավն առաջացնում է տարբեր ռեակցիաներ. armeniamedicalcenter.am

Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...

ԼՈՒՐԵՐ: Ցավ Լրահոս տղամարդկանց համար
Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը. tsnndatun.am
Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը. tsnndatun.am

Հարց բժշկին

Ցրված սկլերոզ ախտորոշման դեպքում հիվանդությունը կարո՞ղ է արդյոք փոխանցվել երեխային և  այդ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

Կրծքագեղձի ՄՌՏ-ն գլխավորում է կրծքագեղձի ոչ ինվազիվ հետազոտությունների շարքը, որպես առավել տեղեկատվական մեթոդ, քան ուլտրաձայնային հետազոտությունն է, կամ` ռենտգեն-մամոգրաֆիան...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am

Պերինատալ հոգեբանությունը հաստատում է, որ ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է։ Դրա համար գոյություն ունեն պերինատալ (մինչծննդյան) դաստիարակության ծրագրեր...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում
«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի  էնդոկրինոլոգիական կլինիկա առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում
Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում

Ս.թ. փետրվարի 16-ին Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում՝ հետևյալ ցուցումներով. 39-40 շաբաթական հղիություն, պտղի խառը հետույքային դրություն, սակավաջրություն.։ Կեսարյան հատման արդյունքում ծնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ