Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային շրջանում շատ քաղցրեղեն ուտում. news.am

Ինչո՞ւ են կանայք նախադաշտանային շրջանում շատ քաղցրեղեն ուտում. news.am

Նախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղեն են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Թունիսի National Institute of Nutrition and Food Technology-ի հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Annals of Endocrinology ամսագրում, սա կարող է կապված լինել հորմոնների մակարդակի փոփոխության հետ:

Նախադաշտանային շրջանը հաճախ ուղեկցվում է փքվածությամբ, ցավերով, տրամադրության կտրուկ փոփոխությամբ, իսկ քաղցրավենիքը կանանց օգնում է ավելի դյուրին հաղթահարել այս ամենը: Դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ կանանց մոտ մի քանի հարյուր գրամ ավելորդ քաշ է ի հայտ գալիս՝ ի տարբերություն ամսվա մյուս օրերի:

Հետազոտողների կարծիքով՝ նախադաշտանային շրջանում շատ ուտելը բացատրվում է էսթրոգենների, պրոգեսթերոնի, ինչպես նաեւ, այսպես կոչված, «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի մակարդակի փոփոխությամբ, որի պատճառով տեղի են ունենում տրամադրության հաճախակի եւ կտրուկ փոփոխությունները: Երբ կնոջ օրգանիզմում սերոտոնինի մակարդակը նվազում է, սննդակարգում լրացուցիչ քանակությամբ ածխաջրեր են հայտնվում, որոնց նպատակն այս հորմոնի ցուցանիշը բարձրացնելն ու հանգստության եւ երջանկության զգացողությունը վերադարձնելն է:

Սննդի հարցերով մասնագետները նախադաշտանային շրջանում կանանց խորհուրդ են տալիս առողջության համար ավելի օգտակար ածխաջրեր ընտրել: Դրանց թվում են վարսակը, դարչնագույն բրինձը, չրերը, հատիկավոր հացը, յոգուրտը, մրգերը եւ լոբազգիները: Նախադաշտանային սրված փուլի ընթացքում սրանք ընտրելու դեպքում առողջության համար ավելի պակաս օգտակար մթերքների հանդեպ ձգտումը եւ դրա հետեւանքները զգալիորեն կնվազեն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Herb-Еco
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ