Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am

Հղիության ընթացքում մարզվելն օգտակար է. գիտնականներ. news.am

Հղիության ընթացքում սպորտով զբաղվելը եւ ֆիզիկական լավ վիճակը պահպանելը նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման անհրաժեշտության, նաեւ ավելորդ քաշով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը: Այս մասին հայտնել են Օլիմպիական միջազգային կոմիտեի փորձագետները:

ՄՕԿ-ի փորձագետները վերլուծել են ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ հղիության միջեւ կապի վերաբերյալ նախորդ մի շարք հետազոտությունների արդյունքները: Նրանք պարզել են, որ նույնիսկ ինտենսիվ մարզումները, որոնք երկար ժամանակ ապագա մայրերի համար վտանգավոր էին համարվում, համեմատաբար անվտանգ են, իսկ այդպիսի ծանրաբեռնվածության հետեւանքով վաղաժամ ծնունդների հավանականությունը նվազագույն է:

Հետազոտության հեղինակները, որոնց թվում են նաեւ Նորվեգիայի Սպորտային բժշկության դպրոցի ներկայացուցիչները, մարզումների դրական արդյունքների շարքում առանձնացրել են վիժումը նվազեցնելու պարբերական ծանրաբեռնավածությունների ունակությունը: Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ հղիության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը 15 տոկոսով նվազեցնում է արտակարգ կեսարյան հատման հավանականությունը:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թագավորական քոլեջը հղիներին խորհուրդ է տալիս օրական մինչեւ 30 րոպե տրամադրել վազքին կամ լողին: Սակայն այդ հրահանգներում նաեւ նշված է, որ կանոնավոր մարզանքներին չվարժված կանայք պետք է սկսեն մարզվել աստիճանաբար՝ օրական 15 րոպեից, շաբաթական 3 անգամ: Ընդ որում, առողջական որոշակի խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xvatit.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ