Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Նոր կրծկալը կբարձրացնի ճառագայթային թերապիայի արդյունավետությունը. news.am

Նոր կրծկալը կբարձրացնի ճառագայթային թերապիայի արդյունավետությունը. news.am

Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները մշակել են հատուկ բարձրտեխնոլոգիական կրծկալ, որը հագնելու դեպքում ճառագայթային թերապիայի ճշգրտությունն ու արդյունավետությունը կարող է բարձրանալ։

Կրծքի քաղցկեղի դեպքում 3-4 շաբաթվա ընթացքում ամեն օր ճառագայթման սեանսներ են անցկացվում։ Սեանսների ժամանակ կանայք ստիպված են լինում մինչեւ գոտկատեղ մերկանալ, քանի որ կրծկալների մետաղական մասերը խանգարում են ռադիացիոն ճառագայթներին, իսկ կտորն ինքը կլանում է ճառագայթումը՝ նվազեցնելով բուժման արդյունավետությունը։

Սակայն առանց կրծկալի ռադիոթերապիա անցկացնելը նույնպես լավ մտահղացում չէ, քանի որ կրծքի հյուսվածքները մշտապես տեղաշարժվում են, ինչը բարձրացնում է կողմնակի ազդեցության վտանգը, մանավանդ, եթե ճառագայթային ազդեցության են ենթարկվում սիրտն ու թոքերը։ Կանանց մեծ մասին բժիշկները կրծքերի վրա հատուկ դաջվածքներ են անում, որպեսզի ճառագայթների ուղղությունն ավելի ճշգրիտ որոշեն։

Նոր կրծկալը, որը Շեֆֆիլդի գիտնականները մշակել են ներքնազգեստի արտադրության ընկերության հետ համատեղ, նեյլոնից է ու առանձին մասերի է բաժանված, որոնց մեջ կարելի է օդ ներմղել՝ մաստէկտոմիա անցած կանանց համար այն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Բացի դրանից, այս կրծկալը բարձրացնում է բուն բուժակարգի ճշգրտության աստիճանը՝ կրծկալն ունի փչովի գրպանիկներ, որոնք փափուկ ճնշում են ստեղծում կրծքի վրա՝ ապահովելով կրծքային հյուսվածքի լավագույն դիրքը ու բարձրացնելով ճառագայթման արդյունավետությունը։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ