Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Առավոտյան տոքսիկոզը նվազեցնում է վիժման ռիսկը, հետազոտություն. news.am

Առավոտյան տոքսիկոզը նվազեցնում է վիժման ռիսկը, հետազոտություն. news.am

Առավոտյան տոքսիկոզը, որից տառապում են շատ հղի կանայք, ո՛չ միայն վտանգավոր չէ երեխայի համար, այլեւ 50-75 տոկոսով նվազեցնում է վիժման վտանգը: Նման եզրակացության են հանգել Մերիլենդում Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of the American Medical Association ամսագրում:

Հղիների տոքսիկոզը, գիտնականների խոսքով, դիտարկվում է ապագա մայրերի մոտավորապես 80 տոկոսի մոտ: Պատճառը հորմոնների ազդեցությունն է, որոնք առաջին եռամսյակի ընթացքում արտադրվում են ավելի մեծ քանակությամբ, քան անհրաժեշտ է:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են միջինը 29 տարեկան 800 կնոջ, որոնց մոտ նախկինում մեկ կամ երկու վիժում է եղել: Հետազոտությանը մասնակցած բոլոր կանայք խնամքով գրի են առել հղիության ընթացքում իրենց ախտանիշները եւ կանոնավոր կերպով պատասխանել են գիտնականների հարցերին:

Փսխումը եւ սրտխառնոցը տարածված ախտանիշներ են նույնիսկ հղիության առաջին շաբաթներին. դրանց բախվում է ապագա մայրերի 20 տոկոսը, ովքեր դեռեւս հղիության թեստ չեն արել: Հետագայում մոտավորապես 18 տոկոսի մոտ առանց փսխման սրտխառնոց է դիտարկվում, իսկ 2,7 տոկոսի մոտ` սրտխառնոց փսխման հետ: 8-րդ շաբաթում այդ ախտանիշներին բախվում է համապատասխանաբար 57,3 եւ 26,6 տոկոսը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ այն կանայք, որոնց մոտ տոքսիկոզ չի լինում, պետք չէ վախենալ վիժումից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. caringmother.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ