Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կարելի՞ է արդյոք ՄՌՏ հետազոտություն իրականացնել հղիության ընթացքում. news.am

Կարելի՞ է արդյոք ՄՌՏ հետազոտություն իրականացնել հղիության ընթացքում. news.am

Հղիության առաջին եռամսյակի ընթացքում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան չի մեծացնում մեռելածնության կամ բնածին արատներով երեխայի ծննդյան ռիսկը, պարզել են St. Michael's Hospital-ի հետազոտողները (Կանադա):

Նրանց խոսքով, կանայք, անհրաժեշտության դեպքում, կարող են ՄՌՏ անցնել, առանց անհանգստանալու երեխայի առողջության համար: Ամեն դեպքում, այն երեխաները, ովքեր ծնվել են հղիության ընթացքում ՄՌՏ անցած մայրերից, տեսողության եւ լսողության հետ կապված խնդիրներ կամ քաղցկեղ չեն ունեցել կյանքի առաջին 4 տարվա ընթացքում:

Նման եզրակացության հանգելու համար  կանադացի գիտնականները վերլուծել են 2003-2015 թթ. ընթացքում Օնտարիոյում տեղի ունեցած ավելի քան 1,4 մլն ծննդաբերության գրառումները: Նրանք հղիության առաջին եռամսյակի ընթացքում ՄՌՏ անցած կանանց վերաբերյալ տեղեկությունները համեմատել են այն կանանց վերաբերյալ տեղեկությունների հետ, ովքեր չեն անցել այդ հետազոտությունը, ինչպես նաեւ հետեւել են երեխաների առողջությանը մինչեւ չորս տարեկան հասակը:

Այսպիսով, ՄՌՏ-ն պտղի համար վտանգ չի ներկայացնում, սակայն գադոլինիում անվանումով կոնտրաստային նյութի օգտագործումը հղիության ցանկացած ամսում, այնուամենայնիվ, մեծացնում է մեռելածնության կամ նորածնի մահացության ռիսկը, չնայած վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման դեպքեր ծայրաստիճան հազվադեպ են տեղի ունենում: Գադոլինիումով ՄՌՏ-ի անցկացման դեպքում եւս աննշան ավելանում է երեխաների մոտ ռեւմատիկ խանգարումների կամ մաշկի հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը: Այդ պատճառով ցանկալի է հնարավորինս խուսափել ՄՌՏ իրականացման ընթացքում կոնտրաստային նյութի օգտագործումից, նշում են գիտնականները:

Նշենք, որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի անցկացումը, որպես կանոն, պտղի համար անվտանգ է համարվում երկրորդ կամ երրորդ եռամսյակի ընթացքում: Սակայն հղիության առաջին եռամսյակում հղիության վրա ՄՌՏ-ի ազդեցության մասին քիչ էր հայտնի հետազոտությունների անբավարար թվի պատճառով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. fb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ