Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կրծքի իմպլանտների պատճառով քաղցկեղի վտանգը 10 անգամ ավելի մեծ է, քան համարվում էր. գիտնականներ. news.am

Կրծքի իմպլանտների պատճառով քաղցկեղի վտանգը 10 անգամ ավելի մեծ է, քան համարվում էր. գիտնականներ. news.am

Կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը կրծքի իմպլանտների տեղադրումից հետո իրականում 10 անգամ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել: Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ առաջատար պլաստիկ վիրաբույժներից Մարկ Քլեմենսը:

Այսօր ամբողջ աշխարհում աճում է կրծքի քաղցկեղի բավականին յուրահատուկ տարատեսակով հիվանդացությունը, որը կապված է կրծքի իմպլանտների հետ եւ կոչվում է անապլաստիկ խոշորբջջային լիմֆոմա կամ BIA-ALCL: Եվ, չնայած հիվանդների թիվը համեմատաբար փոքր է, մասնագետներն այս հիվանդության վտանգավորության աստիճանը չեն թերագնահատում, պնդում է պրոֆեսոր Քլեմենսը:

Նա կրծքի քաղցկեղի այս տարատեսակով հիվանդների թվին հետեւում է 2011 թվականին գրանցված ամենաառաջին դեպքից հետո: Մասնագետի կարծիքով՝ կանանց համար այս հիվադությանը բախվելու հավանականությունը 10 անգամ ավելի մեծ է կրծքի իմպլանտներ տեղադրելուց հետո: Ներկայումս BIA-ALCL է ախտորոշվել աշխարհի տարբեր երկրներից 173 հիվանդի մոտ:

Որոշ մասնագետներ համաձայն են Քլեմենսի հետ եւ պնդում են, որ տվյալ վիճակագրությունն իրականում միայն «այսբերգի գագաթն» է, այս հիվանդությամբ ախտահարվածների թիվն իրականում ավելի շատ է:

Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը զարգանում է  առավել տարածված իմպլանտների պատճառով, որոնք օգտագործվում են կուրծքը մեծացնելու համար: Ընդ որում՝ կանանց մեծ մասը, ովքեր ռիսկի խմբում են,  այդ մասին նույնիսկ չեն կասկածում: Հետազոտությունները, որոնք անցկացվել են Ֆրանսիական բժշկական կարգավորող գերատեսչության՝ Agence Nationale de Sécurité du Médicament et des Produits de Santé-ի (ANSM) փորձագետների կողմից, ցույց են տվել, որ միանշանակ կապ կա իմպլանտների եւ BIA-ALCL-ի զարգացման միջեւ:

Տեսականորեն բոլոր կանանց, ովքեր մեծացնում են կրծքերը, բժիշկները դեռ 2011 թվականից պետք է զգուշացնեին BIA-ALCL-ի զարգացման վտանգի մասին: Այդպիսի որոշում է ընդունվել ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բժիշկներից պահանջում է շտապ հաղորդել այս հիվանդության ցանկացած դեպքի մասին: Ցավոք, պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հիվանդներ այդպիսի նախազգուշացում ժամանակին չեն ստանում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ