Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչու են կանայք օրգազմ ապրում, եթե այն անհրաժեշտ չէ բեղմնավորման համար. news.am

Ինչու են կանայք օրգազմ ապրում, եթե այն անհրաժեշտ չէ բեղմնավորման համար. news.am

Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ: Այդ հարցի պատասխանն առաջին տարին չէ որ փորձում են պատասխանել գիտնականները: Դրան փորձել են պատասխանել Գյունտեր Վագները եւ Միխաելա Պավլիչեւան Յեյլի համալսարանից: 

JEZ-Molecular and Developmental Evolution-ում հրապարակված հոդվածում նրանք փորձել են պարզել կանացի օրգազմի դերն էվոլյուցիայի մեջ: Նրանց կարծիքով, կանացի օրգազմը յուրահատուկ ատավիզմ է, որն անցյալում նպաստել է օվուլյացիային եւ զուգավորման ընթացքում սեռական բջիջների արտադրությանը:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմում օրգազմի ընթացքում` համեմատելով զուգավորման ընթացքում կապիկների եւ այլ կաթնասունների էգերի մասին ստացված տեղեկությունները: Պարզվում է, որ կանացի օրգազմի ընթացքում արյան մեջ մի շարք հորմոնների արտանետում է կատարվում, այդ թվում` պրոլակտինի, որը մարմինը նախապատրաստում է սաղմի զարգացմանը: Նման մի բան է տեղի ունենում կաթնասունների էգերի որոշ տեսակների հետ օվուլյացիայի ժամանակահատվածում, որը կախված է տարվա եղանակից կամ իր կողքին արուի առկայությունից:

Ժամանակակից կանանց օվուլյացիան կախված է այդ բոլոր գործոններից, սակայն բացառված չէ, որ անցյալում օվուլյացիան տեղի է ունեցել արուի տեսքից, ոչ այնպես, ինչպես ներկայում:  Այդ դեպքում օրգազմը կարող էր նպաստել օվուլյացիային` բեղմնավորմանը պատրաստ ձվաբջջի առաջացմանը: 

Ժամանակի ըմթացքում, սակայն, կանանց մոտ շրջափուլային օվուլյացիաներ են սկսվել, միաժամանակ կանացի օրգազմը կորցրել է այն իմասը, որն ի սկզբանե բնության կողմից դրված էր դրա մեջ:

Նշենք, որ այլ գիտնականներ պնդում են, որ այսօր էլ կանացի օրգազմը նպաստում է արդյունավետ բեղմնավորմանը, որովհետեւ կոնքային մկանների կծկումները սպերմատոզոիդներին օգնում են վեր բարձրանալ` դեպի ֆալոպյան փողերը: Սակայն դեպքերի մեծ մասում կինը կարող է նաեւ առանց օրգազմի երեխա սաղմնավորել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lady-best.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ