Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը. 1in.am

Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը. 1in.am

Կրծքով կերակրելն ընդունակ է նկատելիորեն նվազեցնել հետծննդյան ընկճախտի ռիսկը, ցույց է տվել 14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությունը, հայտնում է hronika.info-ն: Գիտնականներն ուսումնասիրել են 13998 երեխաների ծննդյան դեպքեր Անգլիայի հարավ-արևմուտքում: Պարզվել է, որ կրծքով կերակրող կանանց մոտ հետծննդյան ընկճախտի ռիսկը եղել է 50%-ով ցածր՝ համեմատած նրանց հետ, ովքեր հրաժարվել են կրծքով կերակրելուց:

 

Միաժամանակ, այն կանայք, ովքեր պլանավորել են երեխային կերակրել կրծքով, սակայն կաթ չեն ունեցել, ենթարկվել են ընկճախտի կրկնակի ռիսկի: Հետազոտողները համարում են, որ ստացված արդյունքները պետք է լրացուցիչ խթան լինեն կանանց համար՝ նպաստելու որոշում կայացնել կրծքով կերակրելու օգտին: Մայրերը պետք է հասկանան, որ դրանից կախված է ո՛չ միայն երեխայի առողջությունը, այլ նաև իրենց հոգեկան առողջությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. razvitie-krohi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ