Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լրահոս կանանց համար

Անպտղությունից բուժվող 4 կնոջից 3-ը երեխա է ունենում 5 տարվա ընթացքում. news.am

Անպտղությունից բուժվող 4 կնոջից 3-ը երեխա է ունենում 5 տարվա ընթացքում. news.am

4 կնոջից 3-ը երեխա է ունենում անպտղության դեմ բուժումը սկսելուց հետո հինգ տարվա ընթացքում: Նման եզրակացության են հանգել Copenhagen University Hospital-ի գիտնականները, ովքեր 2007-2010 թվականներին վերլուծել են մոտավորապես 20 000 կնոջ տվյալներ:

Այդ տվյալները վերցվել էին Դանիայի բազայից, որտեղ գրանցվում են վերարտադրողական տեխնոլոգիաների հետ կապված բոլոր գործողությունները, ինչպես նաեւ երեխաների ծնունդը, ինչի պատճառով հետազոտության արդյունքները բավականին ճշգրիտ են` կանխատեսումների համար օգտվելու դրանցից:

Գիտական խումբը տեղեկություններ է հավաքել 19 884 կնոջ վերաբերյալ, ովքեր անպտղության դեմ բուժման տարբեր տեսակներ են ստացել, այդ թվում` ներարգանդային ինսեմինացիա եւ ԱՄԲ: Գիտնականները նայել են այս կանանց կողմից ողջ երեխաներ ծննդաբերելու մասին գրանցումները  բուժումը սկսելուց հետո 2, 3 եւ 5 տարի անց: 

Կանանց 57 տոկոսը բուժման ընթացքում մայրացել է, իսկ հետազոտության մասնակիցների 14 տոկոսի մոտ հղիությունը սկսվել է թերապիայից դուրս, բնական բեղմնավորման միջոցով: Ծննդաբերությունների մեծամասնությունը (57 տոկոս) գրանցվել է բուժումը սկսելուց հետո 2 տարվա ընթացքում, այդ խմբին պատկանող մայրերի գրեթե կեսը (46 տոկոս) ԱՄԲ է անցել որպես առաջին միջամտություն: Կանանց ընդհանուր թվի 34 տոկոսը հաջողությամբ հղիացել է ներարգանդային ինսեմինացիայից հետո:

Միաժամանակ, հետազոտության հեղինակները հաջողության հիմնական բաղադրիչ են համարել տարիքը. բուժումը սկսելուց հետո 5  տարվա ընթացքում երեխա էր ունեցել այն կանանց 80 տոկոսը, որոնց 35 տարին դեռ չէր լրացել, 60,5 տոկոսը նրանց, ովքեր 35-ից 40 տարեկան էին եւ միայն 26 տոկոսը նրանց, ովքեր 40 տարեկան եւ ավելի էին:

Բժիշկ Սառա Մալչոն նշել է, որ զույգերը, ովքեր բեղմնավորման եւ երեխա ծննդաբերելու հետ կապված խնդիրներ են ունենում, սովորաբար երկու հարց են տալիս. իրենք երեխա ծննդաբերելու ինչ շանսեր ունեն եւ դա երբ կլինի: Օգտագործելով այդ հետազոտության տվյալները` բժիշկները կարող են անհրաժեշտ պատասխաններ տալ` հիմնվելով զույգի տարիքի եւ ինքնուրույն բեղմնավորման շանսերի վրա: Սառա Մալչոն նաեւ հավելել է, որ գոյություն ունի ինքնաբուխ բեղմնավորման զգալի հավանականություն, որը կարող է տեղի ունենալ անկախ նրանից, թե ծնողները քանի տարեկան են եւ ինչ ախտորոշումներ ունեն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mamainfo.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն. oncology.am

Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է...

ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Սթրեսը բարձրացնում է կեսարյան հատման ռիսկը. morevmankan.am
Սթրեսը բարձրացնում է կեսարյան հատման ռիսկը. morevmankan.am

Առաջին երեխայով հղի մայրերի մոտ անկանխատեսելի կեսարյան հատման ռիսկը աճում է, եթե նա սթրես, անհանգստություն կամ քնի խանգարում է ունեցել հղիության ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Սթրես
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել. erebunimed.com
37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել. erebunimed.com

37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: Էրեբունի ԲԿ-ում ծնվել է  Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Եւս 10 երեխա՝ Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը  եւ Ռեբեկան...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր
Կանանց և տղամարդկանց մոտ ցավն առաջացնում է տարբեր ռեակցիաներ. armeniamedicalcenter.am
Կանանց և տղամարդկանց մոտ ցավն առաջացնում է տարբեր ռեակցիաներ. armeniamedicalcenter.am

Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...

ԼՈՒՐԵՐ: Ցավ Լրահոս տղամարդկանց համար
Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը. tsnndatun.am
Հարց բժշկին. ցրված սկլերոզը և հղիությունը. tsnndatun.am

Հարց բժշկին

Ցրված սկլերոզ ախտորոշման դեպքում հիվանդությունը կարո՞ղ է արդյոք փոխանցվել երեխային և  այդ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

Կրծքագեղձի ՄՌՏ-ն գլխավորում է կրծքագեղձի ոչ ինվազիվ հետազոտությունների շարքը, որպես առավել տեղեկատվական մեթոդ, քան ուլտրաձայնային հետազոտությունն է, կամ` ռենտգեն-մամոգրաֆիան...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am
Գործնական եզրակացություններ շարքից. մինչծննդյան դաստիարակություն հնարավոր է. tsnndatun.am

Պերինատալ հոգեբանությունը հաստատում է, որ ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է։ Դրա համար գոյություն ունեն պերինատալ (մինչծննդյան) դաստիարակության ծրագրեր...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում
«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի  էնդոկրինոլոգիական կլինիկա առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում
Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում

Ս.թ. փետրվարի 16-ին Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը պլանային կարգով տեղի է ունեցել 21 տ. կնոջ կեսարյան հատում՝ հետևյալ ցուցումներով. 39-40 շաբաթական հղիություն, պտղի խառը հետույքային դրություն, սակավաջրություն.։ Կեսարյան հատման արդյունքում ծնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կատարվեց ձախ կրծքագեղձի հեռացում միամոմենտ պլաստիկայով. oncology.am
Կատարվեց ձախ կրծքագեղձի հեռացում միամոմենտ պլաստիկայով. oncology.am

Հիվանդը կրծքագեղձի քաղցկեղով 40 տարեկան կին է, ում բուժման ընթացքում անհրաժեշտ էր կատարել կրծքագեղձի հեռացում: Կրծքագեղձը հեռացվելուց հետո մկաններից ձևավորվեց արհեստական "գրպան", որտեղ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Խոր քունը կանանց մոտ բարձրացնում է ինտիմ կյանքի որակը
Խոր քունը կանանց մոտ բարձրացնում է ինտիմ կյանքի որակը

Նոր հետազոտությանը մասնակցեել են դաշտանադադարի մեջ գտնվող 93 668 կին: Մասնակիցների տարիքը տատանվում էր 50-ից 79տ: 56%-ը գոհ էր իր սեռական կյանքից: 52%-ն ինտիմ կյանքով ապրել էր վերջին տարվա ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Նոր սարքավորումը կհուշի, թե երբ է կինը գտնվում բեղմնունակության գագաթնակետում
Նոր սարքավորումը կհուշի, թե երբ է կինը գտնվում բեղմնունակության գագաթնակետում

Մասնագետները ստեղծել են թևնոց, որը գրեթե 90% ճշտությամբ որոշում է երեխա բեղմնավորելու համար լավագույն ժամանակը: Ava սարքավորումը վերլուծում է կնոջ օրգանիզմում տեղի ունեցող հազիվ նկատելի փոփոխությունները...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ