Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կրծքի կաթը պարունակում է շաքարի ավելի քան 200 տարատեսակ. news.am

Կրծքի կաթը պարունակում է շաքարի ավելի քան 200 տարատեսակ. news.am

Կնոջ կրծքի կաթը պարունակում է շաքարի ավելի քան 200 տարատեսակ, իսկ մյուս կաթնասունների (մկներից սկսած` մինչեւ կովի) կաթում կա շաքարի ընդամենը 30-50 տարատեսակ: Մարդու կաթն ավելի բարդ բաղադրություն ունի, վստահեցնում են Institute of Physiology at the University of Zurich-ի գիտնականները:

Գիտնականների համար դեռ հանելուկ է մնում այդ շաքարներից յուրաքանչյուրի դերը, ինչպես նաեւ այն, թե ինչու է կրծքով կերակրելու ժամանակ կաթի բաղադրությունը փոխվում:

Կենդանիների մեծամասնության, նաեւ մարդկանց մոտ, կաթն ամենաառաջին մթերքն է, որը նրանք ստանում են ծնվելուց հետո: Նորածինները լույս աշխարհ են գալիս ստերիլ, նրանց աղիները ոչ մի մանրէ չի պաարունակում, սակայն, արդեն մի քանի օր անց այնտեղ լինում են միլիոնավո,՝ իսկ մի քանի շաբաթից` միլիարդավոր միկրոօրգանիզմներ: Մայրական կաթի հետ ստացվող շաքարները, սովորաբար, ամենաառաջին բաղադրիչներն են, որոնք օգտագործում են մանրէները: Ըստ երեւույթին, հենց դրանց շնորհիվ էլ զարգանում է աղիների միկրոֆլորան:

Մարդկային կրծքի կաթը կարեւոր դեր է կատարում նաեւ երեխայի իմունային համակարգի զարգացման հարցում: Ծնվելուց հետո երեխան ստանում է կաթ, որը հագեցած է մոր օրգանիզմի հակամարմիններով, որոնք էլ պաշտպանում են նրան վնասակար մանրէներից:

Մեկ ամիս անց նորածինների մոտ սկսում է ձեւավորվել սեփական հարմարողական իմունային համակարգը, եւ մոր կրծքի կաթը փոխվում է, քանի որ մայրական հակամարմինների մակարդակը նվազում է ավելի քան 90 տոկոսով: Կրծքի կաթում դիտարկվում է նաեւ շաքարի մոլեկուլների բազմազանության զգալի կրճատում, ինչը նվազեցնում է մանրէների համար ընտրությունը: Երեխայի մեծանալուն զուգահեռ մայրական կաթում ավելանում է ճարպի ու այլ նուտրիենտների քանակությունը, որոնք օգտակար են երեխայի աճի համար:

Այս մասին պատմում է Trends in Biochemical Sciences ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ