Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Եռաչափ փրինթերով տպագրված ձվարաններով մկները կարողացել են սերունդ տալ. news.am

Եռաչափ փրինթերով տպագրված ձվարաններով մկները կարողացել են սերունդ տալ. news.am

Northwestern University համալսարանի մասնագետները եռաչափ փրինթերով արհեստական ձվարան են տպագրել, որը հետո հաջողությամբ ներպատվաստել են մկներին: Ոչ հեռավոր ապագայում այդ տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր կլինի ձվարան ստեղծել նաեւ մարդկանց համար, հույս ունեն գիտնականները:

Եռաչափ փրինթերի օգնությամբ գիտնականները ժելատինային կարկաս են տպագրել, ամուր ու, միաժամանակ, առաձգական: Կարկասի մեջ բնակեցրել են հորմոն արտադրող բջիջներ ու օօցիտներ՝ տհաս ձվաբջիջներ: Հետո ստացված բիոփրոթեզները պատվաստել են մկներին, որոնց ձվարանները հեռացված էին: Պատվաստումից հետո շուտով արհեստական ձվարանում սկսել են գործել արյունատար անոթներն ու օվուլյացիա է սկսվել:

Մկների օրգանիզը չի վանել արհեստական ձվարանը ու որեւէ լուրջ կողմնակի ազդեցություն չի եղել: Ներպատվաստումից հետո մկները կարողացել են հղիանալ, ծննդաբերել ու, նույնիսկ, կերակրել սերնդին:

Մոնիկա Լարոնդան բացատրում է, որ ձվարանների կենսաբանական տպագրության մեթոդաբանությունը կօգնի վերականգնել ձվարանների դիսֆունկցիայով տառապող կամ քաղցկեղի հետեւանքով ձվարանից զրկված կանանց բեղունությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. gadgets.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ