Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ծերացման գործընթացը սկսվում է դեռևս ծնվելուց առաջ. 1in.am

Ծերացման գործընթացը սկսվում է դեռևս ծնվելուց առաջ. 1in.am

Քեմբրիջի համալսարանի հետազոտողները նկատել են, որ հղիության ժամանակ բավարար թթվածին չստացած մայրերից ծնված կրծողների մոտ մեծ հասակում քրոմոսոմների ծայրերին տեղադրված տելոմերները եղել են ավելի կարճ, հայտնում է panno4ka.net-ն:

Համարվում է, որ կյանքի տևողությունը կախված է տելոմերների երկարությունից: Ինչքան դրանք երկար են, այնքան օրգանիզմը երկար է ապրում: Բացի այդ, այդ կենդանիներն ունեցել են արյունատար անոթների հետ կապված խնդիրներ: Այսինքն, նրանք ո՛չ միայն ավելի արագ են ծերացել, այլև ավելի հակված են եղել սրտանոթային հիվանդություններին:

Իսկ եթե առնետները հղիության ընթացքում ստացել են հակաօքսիդիչներով հավելումներ, սրտանոթային հիվանդությունների ռիսկը նրանց սերնդում նվազել է, ինչպես նաև տելոմերները եղել են ավելի երկար:

Գիտնականները համարում են, որ այդ հետևությունները վերաբերում են նաև մարդկանց: Այնպես որ, հղիության ժամանակ շատ կարևոր է վարել առողջ ապրելակերպ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.xn----8sbabw0aedl5bvh6e.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ